Լուիս Ալֆրեդ Վիլց
Լուիս Ալֆրեդ Վիլց | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հունվարի 21, 1843 |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Վախճանի օր | հոկտեմբերի 16, 1881 (38 տարեկան) |
Վախճանի վայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Լուիս Ալֆրեդ Վիլց (անգլ.՝ Louis Alfred Wiltz, հունվարի 21, 1843, Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - հոկտեմբերի 16, 1881, Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Լուիզիանայի 29-րդ նահանգապետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուիս Ալֆրեդ Վիլցը ծնվել է 1834 թվականի օգոստոսի 20-ին, Նոր Օռլեանում՝ Ջ․ Բ․ Թեոֆիլի և Լուիզա Իրեն Վիլցի ընտանիքում։ 15 տարեկանում ավարտել է պետական դպրոցը, որից հետո սկսել է աշխատել Plauche and Co առևտրական ընկերությունում։ Ընկերության սնանկանալուց հետո Վիլցը դարձել է Լուիզիանայի 2-րդ շրջանային դատարանի աշխատող[1]։
Քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Վիլցը որպես շարքային զորակոչվել է Ամերիկայի Համադաշնային Նահանգների բանակ, բայց արագ հասել է մինչև կապիտանի կոչման[2]։ Հետագայում նրան գերի են վերցրել, իսկ հետո արձակել են գերիների փոխանակման ժամանակ[3]։ 1863 թվականին ամուսնացել է Միքայելե Բյենվենյուի հետ։ Նրանք չորս դուստր և մեկ որդի են ունեցել[1][2]։
1868 թվականին Վիլցն ընտրվել է Լուիզիանայի ներկայացուցիչների պալատ և Նոր Օռլեանի դպրոցական խորհուրդ[1]։ 1872 թվականին ընտրվել է քաղաքապետ, բայց չի կարողացել պաշտոնն զբաղեցնել մինչև 1875 թվականը՝ հանրապետական քաղաքապետի կողմից գրասենյակն ազատելու մերժման պատճառով։ 1875 թվականին զբաղեցրել է Պալատի խոսնակի, իսկ 1877-1880 թվականներին՝ փոխնահանգապետի պաշտոնը։
1879 թվականին, Լուիզիանայի նոր սահմանադրության ընդունումից հետո, նահանգապետ Ֆրենսիս Նիկոլսի ժամկետը կրճատվել է մեկ տարով[4]։ Նոր ընտրությունները կայացել էին 1879 թվականի դեկտեմբերի 2-ին, և Վիլցը հեշտությամբ հաղթել էր իր հանրապետական հակառակորդին։ Նրա երդմնակալության արարողությունը կայացել է 1880 թվականի հունվարի 13-ին։ Վիլցի՝ նահանգապետ դառնալը կապվում է կոռուպցիայի ծաղկման հետ։
Լուիս Վլիցը, որը հիվանդ էր տուբերկուլոզով, մահացել է 1881 թվականի հոկտեմբերի 16-ին, իր գրասենյակում[1][2]։ Հուղարկավորված է Նոր Օռելանի Սենթ Լուիս № 2 գերեզմանատանը[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Louis Alfred Wiltz» (անգլերեն)։ New Orleans Public Library։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-08-ին։ Վերցված է 2012-11-15
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Louis Alfred Wiltz» (անգլերեն)։ La-Cemeteries։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-08-ին։ Վերցված է 2012-11-15
- ↑ «Louisiana Governor Louis Aflred Wiltz» (անգլերեն)։ National Governors Association։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-08-ին։ Վերցված է 2012-11-15
- ↑ «Louis Alfred Wiltz» (անգլերեն)։ Louisiana Secretary of State։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-08-ին։ Վերցված է 2012-11-15
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- John Kendall. Chapter 22: Wiltz // History of New Orleans. — Chicago and New York: The Lewis Publishing Company, 1922. — P. 342-358.
- Robert Sobel, John Raimo. Biographical Directory of the Governors of the United States, 1789–1978. — Westport, Conn.: Meckler Books, 1978. — Т. 4.
- Joseph G. Dawson III. The Louisiana Governors: From Iberville to Edwards. — Baton Rouge: Lousiana State University Press, 1990.
|