Լուիզա Բրիլի
Լուիզա Բրիլի | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն՝ | Louise Brealey |
Ծննդյան թիվ՝ | մարտի 27, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Bozeat, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր, լրագրող, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Կարիերա՝ | 2001-այժմ |
IMDb։ | ID 1154764 |
Լուիզա Բրիլի (անգլ.՝ Louise Brealey), հայտնի է նաև որպես Լու Բրիլի (անգլ.՝ Loo Brealey, մարտի 27, 1979, Bozeat, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, բանաստեղծ և լրագրող, առավել հայտնի է որպես պաթոլոգոանատոմ Մոլի Հուպեր՝ Շերլոկ հեռուսասերիալից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզա Բրիլին ծնվել է 1979 թվականի մարտի 27-ին, Նորթհեմփթոն քաղաքում։ Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Քեմբրիջի համալսարան, որտեղ սովորել է պատմություն։ Ավելի ուշ Լուիզա Բրիլին սովորել է Նյու Յորքում, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի համալսարանում, որտեղ սովորել է դերասանական արվեստ։ Նա նաև դասեր է առել կատակերգու Ֆիլիպ Գոլյեից։
Կարիերան թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնում Լուիզա Բրիլին բեմել է 2001 թվականին, որտեղ, Ռոյալ-քորթ լոնդոնյան թատրոնի Sliding With Suzanne ներկայացման ժամանակ կատարել է 14-ամյա Սոֆիի դերը։ 2005 թվականին նա ներկայացել է նաև Թոմ Սթոպարդի «Արկադիա» ներկայացումում, որը տեղի է ունեցել Օլդ Վիք թատրոնում[2]։
Լուիզա Բրիլին ներկայացել է նաև «Փոքրիկ Նել», «Հորեղբայր Վանյա»[3], «Տրոյական կանայք» ներկայացումներում[4]։
Կարիերան կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզա Բրիլիի դեբյուային ֆիլմը հանդիսանում է «Աղետ» հեռուստասերիալը, որտեղ նա կատարել է բուժքրոջ դերը։ 2005 թվականին նա Չարլզ Դիքենսի «Սառը տուն» վեպի էկրանիզացիայում կատարել է Ջուդի Սմոլվիդի դերը։
2010 թվականին Լուիզա Բրիլիին առաջարկվել է կատարել պաթոլոգոանատոմ Մոլի Հուպերի դերը Շերլոկ հեռուստասերիալում[4]։ Պլանավորվել էր, որ նրա հերոսուհին հայտնվելու էր միայն առաջին սերիայում, բայց հեռուստադիտողներին այնքան դուր եկավ նրա դերը, որ նրա հերոսուհուն որոշեցին չհեռացնել հեռուստասերիալից։
2012 թվականին BBC 2 հեռուստաալիքը սկսեց ցուցադրել փաստագրական ֆիլմ Չարլզ Դիքենսի մասին, որը կոչվում էր The Charles Dickens Show, որտեղ Լուիզա Բրիլին կատարել է մի քանի դերեր, նաև եղել է սերիալի պրոդյուսերը և համասցենարիստը[5]։
2013 թվականին թողարկվեց «Հայր Բրաունը» հեռուստասերիալը, որը 1950-ական թվականների բրիտանական հեռուստասերիալի ռեմեյքն է, որտեղ Բրաունի դերը կատարել է Էլենոր Նայթը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դերը |
---|---|---|---|
2003 | The Tooth Faerie | ||
2002-2004 | Աղետ | Casualty | Ռոքսանա Բրդ |
2005 | Սառը տունը | Bleak House | Ջուդի |
2005 | The English Harem | Սյուզի | |
2006 | The Gil Mayo Mysteries | ոստիկան Հերիեթ Թեյթ | |
2007 | Կանչ | Green | Էբի |
2008 | Հյուրանոց Բաբելոն | Hotel Babylon | Քլոե Մաքուրթ |
2010 | Ռուբինս ընտանիքի վերամիավորումը | Reuniting the Rubins | Միրի Ռուբինս |
2011 | Օրենք և կարգուկանոն․ Լոնդոն | Law & Order: UK | Ջոան Վիքերի |
2011 | Լավագույն հյուրանոց Մերիգոլդ | The Best Exotic Marigold Hotel | Վարսահարդար |
2012 | Չարլզ Դիքնեզի հեռուստաշոու | The Charles Dickens Show | Նելի Թրենթ, Սկրուջ, Թինի Թիմ |
2013 | Բաուն եղբայրը | Father Brown | Էլենոր Նայթ |
2013 | Հիասքանչ է | Delicious | Ստելա |
2014 | Թալանողների փողոցը | Ripper Street | բժիշկ Ամելիա Ֆրեյն |
2015 | Վիկտոր Ֆրանկենշtեյն | Victor Frankenstein | գեղեցիկ աղջիկ |
2010-2017 | Շերլոկ | Sherlock | Մոլի Հուպեր |
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ներկայացում | Դերը | Ռեժիսոր | Թատրոն |
---|---|---|---|---|
2001 | Sliding with Suzanne | Սոֆի | Մաքս Ստաֆորդ-Քլարկ | «Ռոյալ Քորթ» |
2005 | Կամար | Թոմասինա | Ռեյչել Քավանո | Bristol Old Vic |
2006 | Վերջին հետո | Լուիզա | Ռոքսանա Զիլբերտ | շրջագայություն ԱՄՆ-ում և Ռուսաստանում, Օֆ-Բրոդվեյ |
2007 | Փոքրիկ Նելը | Նել | Փիթեր Հոլ | Թագավորական թատրոն |
2008 | Վանյա հորեղբայրը | Սոնյա | Փիթեր Հոլ | Rose Theatre |
2008 | Pornography | Դերասան 7 | Շոն Հոլմս | Traverse Theatre |
2009 | The Stone | Հանա | Ռամին Գրեյ | «Ռոյալ Քորթ» |
2009 | The Ones That Flutter | Ջուլի Ռեյ | Էբի Ռեյթ | Թատրոն 503 |
2010 | Country Music | Լինսի | Լայզա Բլեր և Էլիանորա Վայլ | West Yorkshire Playhouse |
2011 | Ազգային տեսուչ | Քաղաքգլխի աղջիկը | Ռիչարդ Ջոնս | Յանգ Վիք |
2012 | Տրոյական կանայք | Կասանդրա/Անդրամախա/Ելենա Տրոյական | Քրիսթոֆեր Հեյդոն | Gate Theatre |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Elizabeth Day. (2012 թ․ հունվարի 22). «Louise Brealey: 'I don't think Molly is really Sherlock's type'» (անգլերեն). The Observer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Bryony Jones. (10/09/04). «Scandal and schooling at the Old Vic» (անգլերեն). bbc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Uncle Vanya» (անգլերեն). English Touring Theatre. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 4,0 4,1 Rosamund Urwin. (2012 թ․ նոյեմբերի 7). «Sherlock's Molly: the original Cumberbitch» (անգլերեն). London Evening Standard. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «National Youth Theatre: Pope Joan» (անգլերեն). www.nationaltheatre.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2015-11-27 Wayback Machine
- Լուիզա Բրիլի Spotlight կայքում
- Լուիզա Բրիլի(չաշխատող հղում) United Agents կայքում
- Լուիզա Բրիլի(չաշխատող հղում) BBC կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Բրիլի» հոդվածին։ |
|
- Մարտի 27 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի բանաստեղծուհիներ
- Անգլիացի լրագրողներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Անգլիացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Անգլիացի պրոդյուսերներ
- Անգլիացի սցենարիստներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ