Լուելա Դաուդ Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուելա Դաուդ Սմիթ
LUELLA DOWD SMITH A woman of the century (page 676 crop).jpg
Ծնվել էհունիսի 16, 1847(1847-06-16)
ԾննդավայրՇեֆիլդ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել է1941
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և սուֆրաժիստ
ԱզգությունԱմերիկացի
ՔաղաքացիությունԱՄՆ
Luella Dowd Smith Վիքիպահեստում

Լուելա Դաուդ Սմիթ (անգլ.՝ Luella Dowd Smith, հունիսի 16, 1847(1847-06-16), Շեֆիլդ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - 1941), ամերիկացի բանաստեղծ, գրող:

Սմիթը տասը տարի դասավանդել է դպրոցում, եղել է երեք ավագ դպրոցի և մեկ ակադեմիայի տնօրեն: Նրա աշխատանքային գործունեության բնագավառներն են եղել նաև զսպվածությունը, կիրակնօրյա դպրոցը, արգելքն ու հավասար ընտրական իրավունքները: Սմիթը գրել է Ազգային տիեզերական հասարակության համար: Նա հեղինակել է «Ճանապարհի եզրի տերևներ», 1879 թ., «Քամու ծաղիկներ», 1887 թ., «Ծաղիկներ օտար դաշտերից», 1895 թ., «Եկեղեցու արժեքը», 1898 թ., «Ժուժկալության տասներեք թեզեր և երկու եռագրություններ», 1901 թ.[1], ինչպես նաև «Հաղթանակելու ուղիները», 1904 թ., «Առօրյա մտքեր ու իդելաներ», 1930 թ., «Ճանապարհին, բանաստեղծություններ», 1938 թ.:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուելա Դաուդ Սմիթը ծնվել է 1847 թվականին Մասաչուսեթսի Շեֆիլդ քաղաքում՝ Ալմերոն և Էմիլի (Կուրտիս) Դաուդների ընտանիքում: Եղել է ընտանիքի չորս երեխաներից ավագը[2]: Երբ Լուելան երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Արևմտյան Վերջինիա, որտեղ նրանք մնացել են ինը տարի: Նրա ծնողները եղել են մանկավարժներ, և նա կրթվել է տանը և ծնողների ղեկավարած դպրոցում[3]:

Երբ Լուելան ինը տարեկան էր, ընտանիքը վերադարձել է Մասաչուսեթս, որտեղ նա սովորել է Հարավային էգրեմոնի ակադեմիայում, որտեղ հետագայում դասավանդել է, 1866 թվականին ավարտել է Ուեսթֆիլդի ավագ և նորմալ դպրոցները, 1868 թվականին՝ Չարլզ Ֆ. Դաուդսի սեմինարիան[2][3][1]:

Լուելա Դաուդ Սմիթ

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի մասնավոր դասեր տալը, Սմիթը մի քանի տարի դասավանդել է դպրոցում: Նա նաև իրականացրել է կիրակնօրյա դպրոցի, զսպվածության և ընտրական իրավունքի հետ կապված աշխատանքներ[4]:

1875 թվականի մայիսի 18-ին ամուսնացել է Հենրի Հեդլի Սմիթի հետ[1]: Նրանք մինչև 1884 թվականն ապրել են Շեֆիլդում, այնուհետև մեկնել են Եվրոպա, երկար ճամփորդությունից հետո վերադարձել են ԱՄՆ, հաստատվել Հուդզոնում, Նյու Յորք, որտեղ դոկտոր Սմիթը զբաղվել է բժշկությամբ[2][5]:

Սմիթը գրական աշխատանքով զբաղվել է երիտասարդ տարիներից: Նա շատ է գրել և՛ արձակ, և՛ բանաստեղծություն, իր գրվածքները հանձնել է տարբեր ամսագրերի և պարբերականների: 1879 թվականին նա հավաքել է իր մի շարք գործեր և դրանք հրատարակել «Ճամփեզրի տերևներ» (Նյու Յորք) անվամբ: 1887 թվականին լույս է տեսել երկրորդ հատորը՝ «Քամու ծաղիկներ» (Չիկագո)[5]: Նրա հետագա աշխատանքները ներառված են «Ծաղիկներ օտար դաշտերից», 1895 թ., «Եկեղեցու արժեքը», 1898 թ. և «Ժուժկալության տասներեք թեզեր և երկու եռագրություններ», 1901 թ. հատորներում[1]:

Ընտրված գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wayside Leaves (Ճանապարհի եզրի տերևներ), 1879 թ.
  • Wind Flowers (Քամու ծաղիկներ), 1887 թ.
  • Flowers from Foreign Fields (Ծաղիկներ օտար դաշտերից), 1895 թ.
  • The Value of the Church (Եկեղեցու արժեքը), 1898 թ.
  • Thirteen Temperance Theses and Two Trilogies (Ժուժկալության տասներեք թեզեր և երկու եռագրություններ), 1901 թ.
  • Ways to win (Հաղթանակելու ուղիները), 1904 թ.
  • Daily ideas and ideals (Առօրյա մտքեր ու իդելաներ), 1930 թ.
  • Along the way; poems (Ճանապարհին, բանաստեղծություններ), 1938 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Leonard, Marquis, էջ 1049
  2. 2,0 2,1 2,2 Moulton, 1890, էջ 98
  3. 3,0 3,1 Willard, Livermore, էջ 666
  4. Moulton, 1895, էջ 457
  5. 5,0 5,1 Willard, Livermore, էջ 667