Լոս Առայանես ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոս Առայանես ազգային պարկ
Տեսակազգային պարկ և պուրակ
ԵրկիրԱրգենտինա
ՎարչատարածքԼոս Լագոս և Նեուկեն
Հիմնվել է1971
Մակերես184 կմ²
ԲԾՄ881 մետր և 805 մետր
Լոս Առայանես ազգային պարկը գտնվում է Արգենտինաում
Լոս Առայանես ազգային պարկ
Լոս Առայանես ազգային պարկը գտնվում է Երկիրում
Լոս Առայանես ազգային պարկ

Լոս Առայանես ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional Los Arrayanes), ազգային պարկ Արգենտինայում։ Ունի 17.53 քառ. կմ տարածք։ Այն ընդգրկում է Նաուել Ուապի լճի ափին գտնվող Կետրիխուե թերակղզին, Նեուկեն պրովինցիայում, Վիլլա լա Անգոստուրայից 3 կմ հեռավորության վրա։

Չնայած Luma apiculata տեսակի ծառեր կարելի է տեսնել թերակղզի տանող ճանապարհի վերջում, 300-ամյա Արյանես անտառն ընդգրկում է 0.2 քառ. կմ տարածք հարավային կետում` ավելի քան 600 անտհատներով։ Անտառ կարելի է հասնել նավակով լճի տարբեր կետերից կամ Վիլլա լա Անգոստուրա նավահանգստի մոտից դեպի պարկ ընդամենը 12 կմ ճանապարհ է։ Այս ուղին, որը լի է վերելքներով և վայրէջքներով, հայտնի է նաև լեռնային հեծանվավազքով։

Կան մի քանի պուդուներ, Հարավային Անդյան եղջերուներ, գուանակոներ, կրծողներ ու փոքր աղվեսներ։ Թռչուններից կարելի է այստեղ տեսնել վարազահավերի, արծիվների, բազեների և փայտփորիկների։

Չնայած նրան, որ արդեն Նաուել Ուապի ազգային պարկի մի մասն էր, այնուամենայնիվ Լոս Արայանես ազգային պարկը ստեղծվել է 1971 թվականին՝ պաշտպանելու անտառի հազվագյուտ արրայան ծառերը։ Հողը և ֆրագիլե ծառերի արմատները պաշտպանելու համար կառուցվել է փայտե ճանապարհ զբոսաշրջիկների համար, որոնք բավականություն են ստանում՝ դիտելով դարչինի գունավոր ծառերը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկն ունի ցուրտ և խոնավ կլիմա[1]։ Ձմռանը միջին ջերմաստիճանը 3 °C է, իսկ ամռանը՝ 14 °C[1]։ Տարեկան տեղումների քանակը՝ 1300 մմ է. ամենաշատ տեղումները թափվում են ձմռան ընթացքում[1]։ Ձյուն գալիս է հուլիս-սեպտեմբեր ամիսներին[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Parque Nacional Los Arrayanes» (Spanish). Administración de Parques Nacionales. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]