Jump to content

Լոս Առայանես ազգային պարկ

Լոս Առայանես ազգային պարկ
Տեսակազգային պարկ և national park of Argentina?
ԵրկիրԱրգենտինա
ՎարչատարածքԼոս Լագոս և Նեուկեն
Հիմնվել է1971
Մակերես184 կմ²
ԲԾՄ881 մետր և 805 մետր
40°50′00″S 71°37′00″W / 40.83333333°S 71.61666667°W / -40.83333333; -71.61666667
Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Արգենտինա" does not exist.
Lua error in Մոդուլ:Location_map at line 541: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/World" does not exist.

Լոս Առայանես ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional Los Arrayanes), ազգային պարկ Արգենտինայում։ Ունի 17.53 քառ. կմ տարածք։ Այն ընդգրկում է Նաուել Ուապի լճի ափին գտնվող Կետրիխուե թերակղզին, Նեուկեն պրովինցիայում, Վիլլա լա Անգոստուրայից 3 կմ հեռավորության վրա։

Չնայած Luma apiculata տեսակի ծառեր կարելի է տեսնել թերակղզի տանող ճանապարհի վերջում, 300-ամյա Արյանես անտառն ընդգրկում է 0.2 քառ. կմ տարածք հարավային կետում` ավելի քան 600 անտհատներով։ Անտառ կարելի է հասնել նավակով լճի տարբեր կետերից կամ Վիլլա լա Անգոստուրա նավահանգստի մոտից դեպի պարկ ընդամենը 12 կմ ճանապարհ է։ Այս ուղին, որը լի է վերելքներով և վայրէջքներով, հայտնի է նաև լեռնային հեծանվավազքով։

Կան մի քանի պուդուներ, Հարավային Անդյան եղջերուներ, գուանակոներ, կրծողներ ու փոքր աղվեսներ։ Թռչուններից կարելի է այստեղ տեսնել վարազահավերի, արծիվների, բազեների և փայտփորիկների։

Չնայած նրան, որ արդեն Նաուել Ուապի ազգային պարկի մի մասն էր, այնուամենայնիվ Լոս Արայանես ազգային պարկը ստեղծվել է 1971 թվականին՝ պաշտպանելու անտառի հազվագյուտ արրայան ծառերը։ Հողը և ֆրագիլե ծառերի արմատները պաշտպանելու համար կառուցվել է փայտե ճանապարհ զբոսաշրջիկների համար, որոնք բավականություն են ստանում՝ դիտելով դարչինի գունավոր ծառերը։

Պարկն ունի ցուրտ և խոնավ կլիմա[1]։ Ձմռանը միջին ջերմաստիճանը 3 °C է, իսկ ամռանը՝ 14 °C[1]։ Տարեկան տեղումների քանակը՝ 1300 մմ է. ամենաշատ տեղումները թափվում են ձմռան ընթացքում[1]։ Ձյուն գալիս է հուլիս-սեպտեմբեր ամիսներին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 «Parque Nacional Los Arrayanes» (Spanish). Administración de Parques Nacionales. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոս Առայանես ազգային պարկ» հոդվածին։