Լոլիկի ստոլբուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոլիկի ստոլբուր, բուսապլազմային հիվանդություն։ Տերևները կապտում են, ծաղիկները, վարսանդը և սպին ձևափոխվում, բաժակաթերթիկները միմյանց հետ ձուլվում, պսակաթերթիկները չեն զարգանում, որի հետևանքով ծաղիկներն ստանում են կանաչ գույն։ Հիվանդ պտուղները մնում են մանր, սերմ չեն առաջացնում և կոշտանում են։ Վիրուսը տարածվում է ցիկադների միջոցով և տարեցտարի փոխանցվում է բազմամյա մոլախոտերի (պատատուկ, վայրի կոտեմ) միջոցով։ Հիվանդությունը տարածված է չոր և շոգ շրջաններում։

Պայքարի միջոցառումների մասին տես Ստոլբուր հոդվածում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։