Տարածում և անկում (երկրաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարածում և անկում (երկրաբանություն), ապարների շերտերի, մագմատիկ զանգվածների, երակների, երկրաբանական այլ մարմինների առաստաղների, ինչպես նաև տարբեր մակերևույթների (օրինակ, տեկտոնական խզման մակերևույթի) դիրքի բնութագրերը (տեղադրման տարրերը) հորիզոնի կողմերի և հորիզոնական հարթության նկատմամբ։ Տարածումը թեք կամ ուղղաձիգ դիրքում գտնվող շերտի (ապարի կամ երկրաբանական այլ մարմնի) մակերևույթի և հորիզոնական հարթության հատման գիծն է։ Տարածման ուղղությունն արտահայտվում է ազիմոււոով։ Անկումը շերտի հարթության վրա տարածմանն ուղղահայաց անցկացված գիծն է՝ շերտի թեքության ուղղությամբ (ամենամեծ թեքության գիծ)։ Անկման գծի կողմնորոշումը պայմանավորված է նրա ազիմուտով և անկման անկյունով։ Ազիմուտը չափվում է շերտի տեղադրման տարրերը, տարածման գիծը, рр-անկման գիծը, բգ-անկման գծի պրոյեկցիան հորիզոնական հարթության վրա․ а-անկման անկյունը հորիզոնական հարթության վրա անկման գծի պրոյեկցիայով, անկման անկյունը եզրափակված է անկման գծի և նրա հորիզոնական պրոյեկցիայի միջև։ Տարածությունը և անկումը չափում են լեռնային կողմնացույցով կամ որոշում երկրաբանական քարտեզի, կտրվածքների, հանքափորվածքների երկրաֆիզիկական տվյալների միջոցով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 610