Լոդև (շրջան)
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | Ֆրանսիայի շրջան |
Մտնում է | Էրո |
Վարչկենտրոն | Lodève? |
Բնակչություն | ▲146 127 մարդ (հունվարի 1, 2020)[1] |
Տարածք | 1819 կմ² |
![]() | |
Լոդևի շրջան (ֆր․՝ Arrondissement de Lodève), վարչական շրջան Ֆրանսիայում՝ Օքսիտանիա երկրամասի Էրո դեպարտամենտի ծայր հյուսիսային մասում։ Հյուսիսում սահմանակից է Գար դեպարտամենտին, արևելքում՝ Մոնպելիեի շրջանին, հարավում՝ Բեզիեի շրջանին, արևմուտքում՝ Ավերոնի դեպարտամենտին։ Ունի 122 համայնք։ Զբաղեցնում է 2005 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 138․746[2]։ Խոշոր բնակավայրերն են Սեն Ժելի դյու Ֆեսկը (Saint-Gély-du-Fesc, 10,197 բնակիչ), Կլերմոն լ՛Էրոն (Clermont-l'Hérault, 9․029 բնակիչ) և Լոդևը (Lodève, 7․477 բնակիչ), որը նաև շրջանի սուպրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանը կազմավորվել է 1800 թվականին, 1926 թվականին լուծարվել է, 1942 թվականին վերականգնվել[4]։ 2009 թվականին Մոնպելիեի շրջանից նրան են փոխանցվել Անիան,Գանժ և Սեն Մարտեն դը Լոնդր կանտոնները[5]։ 2017 թվականի հունվարին, Էրո դեպարտամենտի շրջանների վերակազմավորման արդյունքում, Լոդևի շրջանին Մոնպելիեի շրջանից տրվել է 26, Բեզիեի շրջանից՝ 5 համայնք, իսկ Լոդևի շրջանից էլ 7 համայնք տրվել է Բեզիեի շրջանին[6]։
2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Լոդևի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[7]․
- Անիան
- Լը Կելար
- Կլերմոն լ՛Էրո
- Գանժ
- Ժինյաք
- Լոդև
- Լյունա
- Սեն Մարտեն դը Լոնդր
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ «Comparateur de territoire, géographie au 01/01/2019»։ INSEE։ Վերցված է 2019-09-30
- ↑ Populations légales 2019: 34 Hérault, INSEE
- ↑ Historique de l'Hérault
- ↑ «Arrêté préfectoral, 28 July 2009»։ էջեր 41–43։ Վերցված է 2019-10-21
- ↑ «Arrêté préfectoral, 29 December 2016»։ էջեր 62–70։ Վերցված է 2019-10-21
- ↑ Populations légales 2012: 34 Hérault, INSEE
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|