Jump to content

Լյուքսեմբուրգի պատմության և արվեստի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուքսեմբուրգի պատմության և արվեստի ազգային թանգարան
ֆր.՝ Musée national d’archéologie, d’histoire et d’art
լյուքս.՝ Nationalmusée fir Archeologie, Geschicht a Konscht
գերմ.՝ Nationalmuseum für Archäologie, Geschichte und Kunst
Տեսակազգային թանգարան, պետական մարմին և Luxembourg National Cultural Institutions?
Երկիր Լյուքսեմբուրգ
ՏեղագրությունԼյուքսեմբուրգ
ՎայրԼյուքսեմբուրգ
Կազմված էQ122763022?, Musée Dräi Eechelen?, Q13104923?, Q122763571? և Lëtzebuerger Konschtarchiv?
Պատկանում էMinistry of Culture of Luxembourg?
ՀասցեMarché-aux-Poissons, L-2345 Luxembourg[1] և Fëschmaart, L-2345 Lëtzebuerg2345
Հիմնադրվել է1869
ՏնօրենMichel Polfer?
Կայքmnaha.lu/fr/
Քարտեզ
Քարտեզ

Պատմության և արվեստի ազգային թանգարան (լյուքս.՝ Nationalmusée fir Geschicht a Konscht, ֆր.՝ Musée national d'histoire et d'art, գերմ.՝ Nationalmuseum für Geschichte und Kunst), պատմական, հնագիտական և գեղարվեստի թանգարան Լյուքսեմբուրգի մայրաքաղաք Լյուքսեմբուրգում։ Թանգարանում ցուցադրվում են Լյուքսեմբուրգի պատմության բոլոր ժամանակների արվեստի ստեղծագործություններ և նմուշներ։ Այն երկրի կարևոր մշակութային կենտրոն է։

Կառույցը տեղակայված է Ֆիշմարկետ (Fishmarket) փողոցում` քաղաքի պատմական կենտրոնում, այսպես կոչված՝ «Վերին քաղաքում» (Ville Haute)։ Շինությունն իրենից ներկայացնում է ժամանակակից մոդեռնիստական կառույց, որը նախագծվել է Christian Bauer et Associés ճարտարապետական բյուրոյի կողմից։

Ինչպես և շատ այլ մշակութային կառույցներ, թանգարանն այժմ ֆինանսավորվում է պետության կողմից, չնայած նրան, որ հիմնադրվել է խանդավառ մարդկանց կողմից։

Լյուքսեմբուրգում հանրային թանգարան ստեղծելու գաղափարը սկիզբ է առել 18-րդ դարի վերջին։ Այն ժամանակ ֆրանսիական իշխանությունները մտադիր էին ստեղծել «Ֆորետի դեպարտամենտի թանգարան» (ֆր.՝ Musée du Département des Forêts): Թանգարանային կառույցի գաղափարը կայանում էր նրանում, որ իշխանութունը ցանկանում էր պահպանել արվեստի հուշարձանները, մասնավորապես՝ նաև եկեղեցու գույքի բռնագրավման միջոցով։ Թանգարանային հավաքածուի ստեղծման համար ձեռք բերված նմուշներից մեկը 1796 թվականին բաց վաճառքում ներկայացված աստղագիտական ժամացույցն էր, որը մինչ օրս ցուցադրվում է թանգարանում։

1845 թվականին Լյուքսեմբուրգյան պատմաբանները և հնագետները, որոնք շահագրգռված էին պահպանել իրենց երկրի պատմական և գեղարվեստական ժառանգությունը, միավորվեցին ընդհանուր կազմակերպության շուրջ՝ «Լյուքսեմբուրգի Մեծ դքսությունում հուշարձանների ուսումնասիրման և պահպանման կազմակերպություն» (ֆր.՝ Société pour la recherche et la conservation des monuments historiques dans le Grand-Duché de Luxembourg)։ Այն հետագայում կոչվեց ավելի կարճ՝ «Հնագիտական ընկերություն» (Société archéologique): Այս կազմակերպությունը ստանձնել էր թանգարանային հավաքածուներ ձևավորելը։

1869 թվականին հիմնադրվել է Մեծ Դքսության ինստիտուտը (L'Institut Grand-Ducal)՝ արքայական հրամանագրով, որի պատմական բաժինը պատասխանատու էր հնագիտական և պատմական հավաքածուների պահպանման համար։ Հենց այս տարին էլ կարելի է համարել թանգարանի հիմնադրման տարեթիվը։

1927 թվականին Մեծ դքսության ինստիտուտի պատմական բաժինը թանգարանին հանձնեց իր հավաքածուները, որում, մյուսներից զատ, ընդգրկված էին նաև «Թանգարանների ընկերների կազմակերպության» նվերները (Socies de Amis des Musées): Դրանից առաջ նրանք պահվում էին պետական պահեստում։ Չնայած թանգարանի շենքի կառուցումը երկար ու բարդ էր, Պետական թանգարանը վերջապես բացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։ Պատկերասրահի առաջին դահլիճները նվիրված էին հնագիտությանը և բնական գիտություններին։ Հետագա տարիներին թանգարանային հավաքածուն ընդլայնվեց, այն համալրվեց ձեռքբերումներով, նվիրատվություններով, հաստատությանը նվիրված արժեքներով և նվերներով։ 1958 թվականին ստեղծվեց հատուկ հանձնաժողով՝ ժամանակակից արվեստի ստեղծագործությունների հավաքածու ստեղծելու համար։

Բացի այդ, 1960-ական թվականներից ի վեր Լյուքսեմբուրգի ազգային թանգարանը էապես ընդլայնվել է՝ հիմնական շենքի հարակից առանձնատների ձեռքբերմամբ։ Լյուքսեմբուրգի արվեստի և պատմության ազգային թանգարանի այս աստիճանաբար ընդլայնումը հասել է իր գագաթնակետին 2002 թվականին, ավարտին հասցնելով նոր, գերժամանակակից թանգարանային շենքի կառուցումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուքսեմբուրգի պատմության և արվեստի ազգային թանգարան» հոդվածին։