Լյուկ Շտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուկ Շտեյն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Զիմբաբվե
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 7, 1993(1993-06-07) (30 տարեկան)
Ծննդավայր՝Հարարե, Զիմբաբվե
182 սանտիմետր

Լյուկ Շտեյն (անգլ.՝ Luke Steyn, հունիսի 7, 1993(1993-06-07), Հարարե, Զիմբաբվե), Զիմբաբվեն ներկայացնող լեռնադահուկորդ, 2014 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից[1]։ Զիմբաբվեի պատմության մեջ առաջին մարզիկը, որ մասնակցել է ձմեռային օլիմպիական խաղերին[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոչիի Օլիմպիական խաղերում Լյուկ Շտեյնը ներկայացնում էր Զիմբաբվեն․ նա այս երկրի առաջին և առայժմ միակ մարզիկն է ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման ողջ ընթացքում։ Այդ պատճառով խաղերի բացման արարողության ժամանակ հենց նա էր տանում իր երկրի դրոշը։

Երեք տարեկանում Լյուկը ծնողների հետ լքել է Զիմբաբվեն և ապրել Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, իսկ այժմ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սովորում է Կոլորադոյի համալսարանում[4]։

Օլիմպիական խաղեր կատարած իր այցի մասին Լյուկն ասել է․

Ես ծնվել եմ Զիմբաբվեում, դա իմ արյան մեջ է։ Ես աֆրիկացի եմ, նույնիսկ եթե դա իմ արտաքինից չի երևում։ Ինչո՞ւ չներկայացնել Զիմբաբվեն։ Դա յուրահատուկ հնարավորություն է։

Խաղերի մարզական ծրագրում Շտեյնը մրցել է ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մրցաձևերում։ Ելույթը դժվար է հաջողված անվանել. հսկա ոլորավայրէջքում նա զբաղեցրել է 57-րդ տեղը՝ 3 րոպե 6,55 վայրկյան ընդհանուր ժամանակով, իսկ ոլորավայրէջքը Լյուկն առհասարակ չի ավարտել[1]։ Այնուամենայնիվ, այդ խաղերին հայտնվելու հենց փաստով նա ինքն իրեն գրել է Զիմբաբվեի պատմության մեջ, որտեղ ձյուն չի տեղացել ավելի քան 50 տարի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Люк СТЕЙН». Организационный комитет XXII Олимпийских зимних игр и XI Паралимпийских зимних игр 2014 года в городе Сочи. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  2. Александр Нечаев (2014 թ․ փետրվարի 6). «Горнолыжник Люк Стейн станет знаменосцем сборной Зимбабве на церемонии открытия Игр в Сочи». ИТАР-ТАСС. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  3. Ellina Mhlanga (2013 թ․ սեպտեմբերի 28). «Steyn ready for Winter Olympic Games». The Herald. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  4. Christopher Spillane (2014 թ․ փետրվարի 11). «Zimbabwe Fields Its First Winter Olympic Team: One Guy on Skis» (անգլերեն). Bloomberg L.P. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  5. «Zimbabwe sends first winter Olympian to Sochi Games» (անգլերեն). Associated Press. 2014 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.