Լյուիս Բեյքեր
Լյուիս Բեյքեր անգլ.՝ Lewis Baker | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Լյուիս Ռենարդ Բեյքեր[1] | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 25, 1995[2][3][4] (27 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Լութոն, Բերդֆորդշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Հասակ | 175 | ||||||||||||||
Քաշ | 78 | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լյուիս Ռենարդ Բեյքեր (անգլ.՝ Lewis Renard Baker, ապրիլի 25, 1995[2][3][4], Լութոն, Բերդֆորդշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ։ Հոլանդական «Վիտես» ակումբի կենտրոնական կիսապաշտպան։ Հանդես է գալիս նաև Անգլիայի երիտասարդական հավաքականում։ Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Չելսի» ակումբին։ Լյուիսը լոնդոնյան «Չելսի» ակադեմիայի սան է։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուիս Բեյքերը ծնվել է Լուտոնում։ Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Լուտոն Թաուն» ֆուտբոլային ակումբում[5]։ 2005 թվականին, 10 տարեկան հասականում, ֆուտբոլիստը միացել է «Չելսի» ակումբի պատանեկան հավաքականին։ 2012 թվականին Լյուիսը կարողացել է հաղթել Անգլիայի գավաթը և ստորագրել իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[6]։ 2012/13 մրցաշրջանում Բեյքերը օգնել է իր ակումբին հասնել Անգլիայի գավաթի և NextGen Series առաջնության ֆինալ, որի համար նա համարվել է առաջնությունների լավագույն ֆուտբոլիստ։ 2013/14 մրցաշրջանից սկսել է հանդես գալ «Չելսիի» երիտասարդական հավաքականում։ Առաջնության եզրափակչում՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, նա կարողացավ դառնալ հաղթական գոլի հեղինակ և ճանաչվել Անգլիայի չեմպիոն[7]։ Ֆուտբոլիստի դեբյուտը «Չելսիի» հավաքականում կայացել է 2014 թվականի հունվարի 5-ին Անգլիայի գավաթի երրորդ տուրում՝ «Դերբի Կաունտի» ակումբի դեմ խաղում (2:0)` 87-րդ րոպեին փոխարինելով Օսկարին[8]։ Մրցաշրջանի ավարտին Լյուիսը ճանաչվել է «Չելսիի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, իսկ նրա գոլը «Արսենալի» դարպասին համարվել է ամենալավը[9]։ 2014 թվականի օգոստոսի 29-ին Բեյքերը հնգամյա պայմանագիր ստորագրեց ակումբի հետ և 2014/15 թվականին ընդգրկվեց հիմնական կազմում[10]։
2015 թվականի հունվարի 8-ին Բեյքերը տեղափոխվեց «Շեֆիլդ Ուենսդեյ» ֆուտբոլային ակումբ[11][12]։ Դեբյուտային խաղը կայացել է հունվարի 11-ին «Նոթենհեմ Ֆորեսթ» ակումբի դեմ խաղում (2:0)[13]։ Փետրվարի 10-ին Բեյքերը չորս տարով վարձակալվեց և լքեզ ակումբը[14]։
Փետրվարի 25-ին Լյուիսը տեղափոխվեց «Միլթոն Կինս Դոնս» ակումբ։ Հանդես էր գալիս Առաջին Լիգայում[15]։ Փետրվարի 28-ին դեբյուտել է «Դոնզ» ֆուտբոլային ակումբում՝ խաղադաշտ դուրս գալով որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ[16]։ Մարտի 3-ին «Չեստերֆիլդ» ակումբի կազմում Լյուիսը հեղինակեց իր առաջին գոլը[17]։
2015 թվականի հունիսի 26-ին Բեյքերը տեղափոխվեց «Վիտես»[18]։ Հուլիսի 30-ին ՈՒԵՖԱ-ի առաջնության երրորդ որակավորման փուլում «Սաութհեմփթոն» ակումբի դեմ կայացավ ֆուտբոլիստի դեբյուտային խաղը[19]։ Օգոստոսի 14-ին «Ռոդա» ակումբի դեմ խաղի 45-րդ րոպեին Լյուիսը գերազանց իրացրեց 11 մետրանոց հարվածը և հեղինակեց իր առաջին գոլը (3:0)[20]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուիսը հանդես է եկել Անգլիայի մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականներում[21]։ 2014 թվականի օգոստոսին Բեյքերը հրավիրվեց մինչև 20 տարեկանների հավաքական որպես թիմի ավագ։ 2014 թվականի սեպտեմբերի 5-ին կայացավ ֆուտբոլիստի դեբյուտը Ռումինիայի հավաքականի դեմ խաղում, որի 78-րդ րոպեին նա աչքի ընկավ գոլով[22]։
Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոգավաթ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
![]() |
Պրեմիեր Լիգա | 2013/14 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Ընդհանուր | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
![]() |
Չեմպիոնշիփ | 2014/15 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
Ընդհանուր | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
![]() |
Առաջին Լիգա | 2014/15 | 12 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 3 |
Ընդհանուր | 12 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 3 | ||
![]() |
Էրեդիվիզի | 2015/16 | 30 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 33 | 5 |
Ընդհանուր | 30 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 33 | 5 | ||
Ամբողջ կարիերա | 46 | 8 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 50 | 8 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- 2013/14 մրցաշրջանի Երիտասարդական Պրեմիեր լիգայի հաղթող
- Անգլիայի գավաթի խաղարկության հաղթող
- Ընդամենը՝ 2 տիտղոս
Անձնական
- NextGen Series (1)՝ 2012/13 լավագույն ֆուտբոլիստ
- 2014 թվականի «Չելսի» ակումբի տարվա ֆուտբոլիստ (1)
- 2014 թվականի «Չելսի» ակումբի լավագույն կիսապաշտպան (1)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Premier League Clubs submit Squad Lists» (PDF) (անգլերեն)։ Официальный сайт Премьер-лиги։ 2014-09-22։ էջ 9։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին։ Վերցված է 2014-09-22
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ 4,0 4,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Striker, 9, joins league leaders» (անգլերեն)։ BBC։ 2005-03-02։ Վերցված է 2014-08-25
- ↑ «Lewis Baker» (անգլերեն)։ Официальный сайт ФК «Челси»։ 2014-09-22։ Վերցված է 2014-09-22
- ↑ «Chelsea fight back to claim Barclays Under-21 Premier League title» (անգլերեն)։ Официальный сайт Премьер-лиги։ 2014-01-05։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-14-ին։ Վերցված է 2014-09-22
- ↑ «Derby 0:2 Chelsea» (անգլերեն)։ BBC Sport։ 2014-01-05։ Վերցված է 2014-09-22
- ↑ «Player of the Year Awards 2014» (անգլերեն)։ YouTube։ 2014-05-15։ Վերցված է 2014-09-22
- ↑ «New deal for Baker» (անգլերեն)։ Официальный сайт ФК «Челси»։ 2014-08-29։ Վերցված է 2014-09-22
- ↑ «Baker loan to Owls» (անգլերեն)։ Официальный сайт ФК «Челси»։ 2015-01-09։ Վերցված է 2015-01-09
- ↑ «Lewis Baker: Chelsea midfielder joins Sheffield Wednesday on loan» (անգլերեն)։ BBC։ 2015-01-09։ Վերցված է 2015-01-09
- ↑ «Nottingham Forest 0:2 Sheffield Wednesday» (անգլերեն)։ Transfermarkt.com։ 2015-01-11։ Վերցված է 2015-01-11
- ↑ «Transfer news: Chelsea recall midfielder Lewis Baker from Sheffield Wednesday loan» (անգլերեն)։ Sky Sports։ 2015-02-10։ Վերցված է 2015-02-14
- ↑ «Chelsea midfielder Lewis Baker makes MK Dons loan move» (անգլերեն)։ BBC։ 2015-02-25։ Վերցված է 2015-03-09
- ↑ «Coventry City 2:1 Milton Keynes Dons» (անգլերեն)։ Transfermarkt.com։ 2015-02-28։ Վերցված է 2015-03-09
- ↑ «Milton Keynes Dons 1:2 Chesterfield FC» (անգլերեն)։ Transfermarkt.com։ 2015-03-03։ Վերցված է 2015-03-09
- ↑ «Netherlands loan for Baker» (անգլերեն)։ Официальный сайт ФК «Челси»։ 2015-06-26։ Վերցված է 2015-07-10
- ↑ «Саутгемптон 3:0 Витесс» (անգլերեն)։ Sports.ru։ 2015-07-30։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-02-ին։ Վերցված է 2015-07-30
- ↑ «Витесс 3:0 Рода» (ռուսերեն)։ Sports.ru։ 2015-08-14։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-08-15
- ↑ «Lewis Baker» (անգլերեն)։ Официальный сайт Футбольной ассоциации։ 2014-09-22։ Վերցված է 2014-09-22
- ↑ «Boothroyd's boys hit Romania for six in Telford» (անգլերեն)։ Официальный сайт Футбольной ассоциации։ 2014-09-05։ Վերցված է 2014-09-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- ֆուտբոլիստի պրոֆիլը Chelsea-fc.ru կայքում (ռուս.)
- ֆուտբոլիստի պրոֆիլը Chelseafc.com կայքում(անգլ.)
- ֆուտբոլիստի պրոֆիլը Worldfootball.net կայքում(անգլ.)
- ֆուտբոլիստի պրոֆիլը Football-lineups.com կայքում(անգլ.)
|
- Ապրիլի 25 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Լիդս Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Միդլսբրոյի ֆուտբոլիստներ