Լյուդմիլա Տեր-Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լյուդմիլա Տեր-Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1947 (76 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Լևոն Տեր-Պետրոսյան |
Լյուդմիլա Տեր-Պետրոսյան (օրիորդական ազգանունը՝ Պլեսկովսկայա, դեկտեմբերի 20, 1947, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գերմանագետ, հեռուստալրագրող։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը։ Հայաստանի առաջին տիկին (1991-1998)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդմիլա Պլեսկովսկայան ծնվել է Լենինգրադում, Խորհրդային բանակի կադրային սպա, Ֆիննական և Հայրենական մեծ պատերազմների մասնակից Ֆրաիմ Աբրամովիչ Պլեսկովսկու և բժշկուհի Բրախա Լեյբովնա Կուրտաչի ընտանիքում։ Ավարտել է Լենինգրադի համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը։ 1972 թվականին ամուսնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և տեղափոխվել Հայաստան։ 1975 թվականին ծնվել է նրանց որդին՝ Դավիթը։ Շուրջ 20 տարի աշխատել է Հայաստանի պետական ռադիոյի ռուսական խմբագրությունում՝ որպես լրագրող-խմբագիր։ 1990 թվականից սկսած զբաղվել է հասարակական գործունեությամբ[1][2]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին հիմնադրել է և նախագահում է Կանանց համահայկական միությունը։ Միությունն իրականացնում է «Ես 21-րդ դարի քաղաքացի եմ» երկարաժամկետ ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել պատանիների և երիտասարդների գիտելիքները ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում, նպաստել է նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը։ Միությունը կազմակերպել է կանանց միջազգային չորս համաժողով (1994, 2005, 2006, 2007), որոնք նպաստել են հայ կնոջ դերի բարձրացմանը հասարակական, քաղաքական և սոցիալական բնագավառներում։
1996 թվականին Միավորված ազգերի կազմակերպության կողմից Պեկինում կազմակերպված կանանց 4-րդ համաշխարհային համաժողովում ներկայացրել է Հայաստանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հուշամեդալ, 1995 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Levon Ter-Petrossian». www.levonpresident.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Լյուդմիլա Տեր–Պետրոսյան - www.Payqar.org». www.old.payqar.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.(չաշխատող հղում)