Լյուդմիլա Սուպրուն
Լյուդմիլա Սուպրուն | |
Կուսակցություն՝ | People's Democratic Party? |
---|---|
Կրթություն՝ | Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ (1988) |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր (2006) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և հասարակական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 7, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Պարգևներ | |
Լյուդմիլա Սուպրուն (ուկրաիներեն՝ Людмила Павлівна Супрун, հունվարի 7, 1965, Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական և հասարակական գործիչ, Ուկրաինայի ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ 1998 թվականից մինչև 2006 թվականը եղել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր։ 2010 թվականին թեկնածությունն է առաջադրել Ուկրաինայում նախագահական ընտրություններում, որտեղ հավաքել է քվեարկողների ձայների 0,19 %-ը և զբաղեցրել 13-րդ տեղը[1]։ Ուկրաինայի վաստավակավոր տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, Մարդու իրավունքների միջազգային հանձնաժողովի դեսպանն Ուկրաինայում[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1982 թվականին ոսկե մեդալով ավարտել է Զապորոժիեի թիվ 1 դպրոցը և ընդունվել Տ. Շևչենկոյի անվան Կիևի պետական համալսարան, որն ավարտել է գերազանցությամբ՝ «իրավագետ-իրավաբան» մասնագիտությամբ։
Աշխատել է որպես ձեռնարկության իրավախորհրդատու՝ միաժամանակ ընդունվելով Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի Վ. Կորեցկինի անվան պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայի միջազգային իրավունքի և համեմատական վերլուծության բաժին։
- 1989 - Ուկրաինայի գիտահետազոտական ինստիտուտի գյուղատնտեսական ռադիոլոգիայի կրտսեր գիտաշխատող։
- 1992 - Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի Վ. Կորեցկինի անվան պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայի միջազգային իրավունքի և համեմատական վերլուծության բաժնի գլխավոր գիտաշխատող։
- 1993 - «Ինտերագրո» գործարար համագործակցության ասոցիացիայի նախագահ։
- 14 հոկտեմբերի, 2009 - 17 մարտի, 2010 - ներդրումների և նորարարության պետական գործակալության ղեկավար։
Սուպրունը զբաղեցնում է հետևյալ պաշտոնները՝
- Աշխարհի ուկրաինական ֆոնդի կառավարման նախագահ։
- Ուկրաինայի կանանց քաղաքացիական խորհրդի փոխխոսնակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Результати голосування по Україні
- ↑ Sir Rafal M. Wasik. «IHRC HQ» (բրիտանական անգլերեն). International Human Rights Commission (IHRC). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.