Լյուդմիլա Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդմիլա Հարությունյան
Ծնվել էնոյեմբերի 13, 1941(1941-11-13) (82 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան, ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ, Հայաստան
Ազգությունհայ
Կրթություն

Երևանի պետական համալսարան Մոսկվայի պետական համալսարան

Սորբոնի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1986)
Մասնագիտությունսոցիոլոգ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

ՀՀ Մովսես Խորենացու մեդալ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան

Լյուդմիլա Հակոբի Հարությունյան (նոյեմբերի 13, 1941(1941-11-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սոցիոլոգ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

1963-1980 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսություն ամբիոնում որպես ասիստենտ, դասախոս, դոցենտ։ 1981-1985 թվականներին՝ ԵՊՀ սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1986 թվականից՝ ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս։ 1986-2003 թվականներին՝ ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ։ 2003-2010 թվականներին՝ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան։ 1994-1995 թվականներին եղել է Փարիզի ժողովրդագրական հետազոտությունների ազգային ինստիտուտի այցելու գիտաշխատող։ 1997-2000 թվականներին դասախոսել է Ջորջ Մայսոն համալսարանում (ԱՄՆ)։ 2003-2006 թվականներին եղել է Նորանկախ պետությունների գիտնականների համագործակցության միջազգային ասոցիացիայի (INTAS) խորհրդի անդամ։ 2008-2010 թվականներին հրավիրվել է աշխատելու որպես պրոֆեսոր՝ Շվեդիայի առաջատար հետազոտությունների կոլեգիայում (SCAS), 2007-2010 թվականներին՝ Եվրոպայի Խորհրդի սոցիալական իրավունքի կոմիտեի ընտրված անդամ։ Կոնեկտիկուտի համալսարանի սոցիալական աշխատանքի դպրոցի պատվավոր դոկտոր է։ Աշխատությունները վերաբերում են ազգաբնակչության վերարտադրությանը և տեղաշարժին, կյանքի որակին և ապրելակերպին, հակամարտությունների վերլուծությանը և լուծմանը[1]։

1989-1991 թվականներին ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր և ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի անդամ։ 1998-2003 թվականներին եղել է «Արժանապատիվ ապագա» կուսակցության հիմնադիր-նախագահը։ 2004 թվականից՝ «Հայ ժողովրդավարական ֆորում» հասարակական կազմակերպության նախագահն է։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԼՂՀ Մեսրոպ Մաշտոց շքանշան, 2018
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2016
  • Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ, 2011
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2009
  • ԼՂՀ Մխիթար Գոշի մեդալ, 2001
  • ՀՀ Մովսես Խորենացու մեդալ, 1999

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Հարությունյան» հոդվածին։