Լյուդմիլա Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Լյուդմիլա Գրիգորյան
Ծնվել էնոյեմբերի 25, 1953(1953-11-25)[1] (68 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Լյուդմիլա Սանի Գրիգորյան (նոյեմբերի 25, 1953(1953-11-25)[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), թերապևտ։ Բժշկական ծառայության պահեստի լեյտենանտ (1977 թվական)։ ԼՂ Ազգային խորհրդի ղեկավար մարմնի (1989 թվական), Ժողովրդական Արցախ միության (ԺԱՄ) հասարակական-քաղաքական կազմակերպության կենտրոնական խորհրդի անդամ (2001 թվական), Արցախի մտավորականների միության առաջին նախագահ (1990), ԼՂՀ Հելսինկյան կոմիտեի հիմնադիր (1992 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1976 թվական)։ 1978-2000 թվականներին աշխատել է Լենինականի 3-րդ բուժմիավորումում, Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայում, շտապ օգնության հիվանդանոցում, Շուշիի ՊՇ-ում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում։ 2000 թվականից՝ ԼՂՀ առողջապահության նախարարության գլխավոր թերապևտ, հանրապետական հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունքի վարիչ։

1991-1994 թվականներին մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի, Շուշիի, Ասկերանի, Լաչինի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ Կենտրոնական և ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր հիվանդ, վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։ 1992 թվականին Ստեփանակերտի հրթիռահրետակոծությունների ժամանակ ծանր վիրավորվել է։

Գրիգորյանը 1992 թվականին Մակեդոնիայի («Խաղաղություն Բալկաններում»), 1994 թվականին Ղրիմի («Հոգևոր մոտիկ ժողովուրդներ») միջազգային խորհրդաժողովներում, 1993 թվականին ՌԴ գիտությունների ակադեմիայում հրավիրված և Գորբաչովյան ֆոնդի կողմից անցկացված խուհրդակցություններում ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդիրը, Արցախի ժողովրդի արդարացի պահանջը։ Զբաղվել է նաև բարեգործությամբ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=15193