Լյուդմիլա Գլազովա
| Ծնվել է | օգոստոսի 29, 1907[1] |
|---|---|
| Ծննդավայր | Իժևսկ, Սարապուլսկի նրբանցք, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | մայիսի 16, 1981[1] (73 տարեկան) |
| Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Սերաֆիմովսկոե գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Ամուսին(ներ) | Սեմյոն Տիմոշենկո |
| Պարգևներ և մրցանակներ | |
Լյուդմիլա Սերգեևնա Գլազովա (ռուս.՝ Людмила Сергеевна Глазова, օգոստոսի 29, 1907[1], Իժևսկ, Սարապուլսկի նրբանցք, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - մայիսի 16, 1981[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային դերասանուհի։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդմիլա Գլազովան ծնվել է 1907 թվականի սեպտեմբերի 11-ին Իժևսկում։
1928 թվականին նշել է նորամուտը կինոյում՝ «Ուզում եմ օդաչու լինել» (ռուս.՝ «Хочу быть лётчицей») ֆիլմում կատարելով պիոներուհի Տոնյայի դերը[2]։
1926 թվականին ավարտել է Բորիս Չայկովսկու անվան կինոդերասանների դպրոց-ստուդիան (կինոտեխնիկում)՝ կինոյի դերասանուհի մասնագիտությամբ։ Աշխատել է «Դետֆիլմ», «Межрабпомфильм», «Սոյուզդետֆիլմ», «Լենֆիլմ» և այլ կինոստուդիաներում[3][4]։
Հայտնի է դարձել Լյուդմիլայի դերի շնորհիվ, որ կատարել է Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա» հեքիաթի առաջին խորհրդային էկրանավորման մեջ (1938)։
1957 թվականին դարձել է Լենինգրադի կինոդերասանի ստուդիայի դերասանուհի։
Կյանքի վերջին տարիներին Լյուդմիլա Սերգեևնան ապրել է մեկուսի և համեստ կյանքով։ Մահացել է Լենինգրադում 1981 թվականի մայիսի 16-ին, որոշ տվյալներով՝ թունավորումից․ բնակարանում անհայտ պատճառներով գազի արտահոսք է տեղի ունեցել։ Նրան հուղարկավորել են Սերաֆիմովյան գերեզմանատանը՝ ամուսնու՝ կինոռեժիսոր Ս. Ա. Տիմոշենկոյի կողքին[5]։
Առաջին ամուսինը եղել է կինոդերասան, իսկ ավելի ուշ ռեժիսոր Յան Դանիլովիչ Բուրինսկին (1901-1982), նկարահանվել է 1930-1940-ական թվականների խորհրդային ֆիլմերում։
Երկրորդ ամուսինը եղել է կինոռեժիսոր Սեմյոն Տիմոշենկոն։ Որդին՝ Վյաչեսլավը տասներկու տարեկանում մահացել է (խեղդվել է)[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թավատառով նշված են այն ֆիլմերը, որոնցում Լյուդմիլա Գլազովան գլխավոր դեր է խաղացել[6].
| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 1928 | ֆ | Ուզում եմ օդաչու լինել | Хочу быть лётчицей | Տոնյա |
| 1931 | ֆ | Великие будни | Նաստյա | |
| 1933 | ֆ | Արևը ծագում է արևմուտքում | Солнце восходит на западе | Ռագնա |
| 1934 | ֆ | Նաստենկա Ուստինովա | Настенька Устинова | կին փողոցում |
| 1934 | ֆ | Սամյուել Վուլֆի վեց այցելությունները | Четыре визита Самюэля Вульфа | Ֆելիս |
| 1936 | ֆ | Ըմբիշներ | Борцы | Ուրսուլա ԿԼեբերսբուշ |
| 1936 | ֆ | Դարպասապահը | Вратарь | Անաստասիա Վալյաժնայա |
| 1938 | ֆ | Ռուսլան և Լյուդմիլա | Руслан и Людмила | Լյուդմիլա |
| 1943 | ֆ | Սպասիր ինձ | Жди меня | Լիզայի ընկերուհին |
| 1944 | ֆ | Արշավանք | Нашествие | Օլգա Տալանովա |
| 1945 | ֆ | Երկնային դանդաղընթաց | Небесный тихоход | Կատյա Կուտուզովա |
| 1959 | ֆ | Քո ձեռքերում կյանքն է | В твоих руках жизнь | բժիշկ |
| 1959 | ֆ | Երգ Կոլցովի մասին | Песнь о Кольцове | մորաքույր Լիզա |
| 1960 | ֆ | Ապագայով մարդը | Человек с будущим | Եվդոկյա Մաքսիմովնա |
| 1960 | ֆ | Ուրիշի դժբախտությունը | Чужая беда | Տաբակովա |
| 1963 | ֆ | Երջանկության օր | День счастья | Բերյոզկինի փեսայի նոր կինը |
| 1964 | ֆ | Արտույտ | Жаворонок | գերի ռուս կին, որն աշխատում է դաշտում |
| 1964 | ֆ | Զրո երեք | Ноль три | հիվանդի մայրը |
| 1965 | ֆ | Ուզում եմ հավատալ | Хочу верить | Զոյա Իվանովնա |
| 1970 | ֆ | Կանաչ շղթաներ | Зелёные цепочки | կին շուկայում, որ վաճառում է մանկական կոշիկներ |
| 1970 | ֆ | Վայրկենաչափ | Секундомер | հյուրանոցի ադմինիստրատոր |
| 1972 | ֆ | Գիշերվա աստղ | Звезда в ночи | էպիզոդ |
| 1980 | ֆ | Բոլորովին անպետք | Никудышная | Անյայի տատը, Վերայի մայրը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- История кино: Современный взгляд: Киноведение и критика / Сост. М. Зак; НИИ киноискусства. — М.: Материк, 2004. — 157 с. — 300 экз. — ISBN 978-5-85646-133-5
- Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Советская энциклопедия, 1986. — 640 с. — 100 000 экз.
- Раззаков Ф. И. Гибель советского кино. Тайна закулисной войны. 1973-1991. — М.: Эксмо, 2008. — Т. 2. (Книга вторая). — 1100 с. — (Гибель советского кино). — ISBN 978-5-699-26831-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Проект Алексея Тремасова (2015). «Всегда со мною... Глазова Людмила Сергеевна». Актёры А-Н (ռուսերեն). www. a-tremasov.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- «Людмила Сергеевна Глазова». Энциклопедия Кино и ТВ (ռուսերեն). Ethnic Television Network/Matvil Corp. 2016. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
| ||||||||||
- Օգոստոսի 29 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 16 մահեր
- 1981 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Թատրոնի դերասանուհիներ
- Խորհրդային դերասանուհիներ