Երգ Կոլցովի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երգ Կոլցովի մասին
ռուս.՝ Песня о Кольцове
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Գերասիմով
ԴերակատարներՎիտալի Կոնյաև, Ալեքսանդրա Զավյալովա, Վսևոլոդ Սանաև և Ելենա Մաքսիմովա
ՕպերատորԲորիս Արեցկի
ԵրաժշտությունՎասիլի Դեխտերև
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն88 րոպե

«Երգ Կոլցովի մասին» (ռուս.՝ «Песня о Кольцове»), խորհրդային պատմակենսագրական գեղարվեստական ֆիլմ[1][2] ռուս բանաստեղծ Ալեքսեյ Կոլցովի կյանքի մասին (1809-1842)։

Ֆիլմում դերասանուհի Տատյանա Լավրովան կատարել է իր առաջին դերը կինոյում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողության ժամանակը 1830-ական թվականներն են։ Վորոնեժցի քաղքենիի որդի Կոլցովն իր կարճ կյանքի ընթացքում ստիպված է եղել զբաղվել հոր առևտրային գործերով։ Նա հավանություն չի տվել իր որդու տարվածությունը պոեզիայով։ Դպրոցում Ալեքսեյը սիրում էր ընթերցանությունը, նրա առաջին ընթերցված գրքերը հեքիաթներ էին։ Այդ գրքերը նա գնել է ծնողներից ստացված գումարով, քաղցրավենիքով և խաղալիքներով։ Գրականագետ Ստանկևիչը Սանկտ Պետերբուրգում հրատարակում է Կոլցովի բանաստեղծությունները, և նրա անունը հայտնի է դառնում։ Հոր առևտրական գործերով շրջելու ընթացքում Կոլցովը հանդիպում է տարբեր մարդկանց, հավաքում ֆոլկլոր։ Իր բանաստեղծություններում նա երգում է հասարակ գյուղացիների, նրանց աշխատանքը և նրանց կյանքը։ Ալեքսեյը սիրում էր երիտասարդ այրի Վարյա Լեբեդևին և ցանկանում էր նրա հետ նոր կյանք սկսել Պետերբուրգում։ Սակայն տանը տիրող մթնոլորտի ու Վորոնեժի կեղծ գրականագետների հալածանքի պատճառով Կոլցովի մոտ սկսվում է դեպրեսիա և սրընթացիկ տուբերկուլոզ։ Բոլորի կողմից լքված՝ նա մահանում է 33 տարեկանում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիտալի Կոնյաև – Ալեքսեյ Կոլցով
  • Ալեքսանդրա Զավյալովա – Դունյա, ճորտ աղջիկ
  • Տատյանա Լավրովա – Վարյա Լեբեդևա
  • Ելենա Մաքսիմովա – Կոլցովի մայրը
  • Վսեվոլոդ Սանաև – Կոլցովի հայրը
  • Գալինա Մարաչևա – Կոլցովի քույրը
  • Վիկտոր Բորցով
  • Եվգենի Գուրով
  • Իգոր Օզերով
  • Լյուդմիլա Գլազովա
  • Ալեքսեյ Գրիբով – Կաշկին
  • Լև Զոլոտուխին – Կիրիլ
  • Միխայիլ Նզվանով – Վոլկով
  • Եվգենի Տետերին – Դացկով
  • Ալեքսանդր Միխայլով – Ա. Ս. Պուշկին
  • Անատոլի Սոլովյով – Բաշկիրցև

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսորներ՝ Վլադիմիր Գերասիմով
  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Կորաբլինով
  • Օպերատորներ՝ Բորիս Արեցկի, Գալինա Պիշկովա
  • Բեմադրող նկարիչ՝ Եվգենի Սվիդետելև
  • Կոմպոզիտոր՝ Վասիլի Դեխտերև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бондаренко П. «Песня о Кольцове» // Советская Россия. 1959. 8 сент.;
  • Волгин Б. Песнь о народном поэте // Труд. 1959. 30 окт.;
  • Михайлов Л. «Песня о Кольцове» // Советский экран. 1959. № 20