Լյուբով Պանչենկո
Լյուբով Պանչենկո ուկրաիներեն՝ Любов | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1938 |
Ծննդավայր | Բուչա, Կիև-Սվյատոշինի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 30, 2022[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Ուկրաինայի տպագրության ակադեմիա և Mykhailo Boichuk Kyiv State Academy of Decorative-Applied Arts and Design? |
Մասնագիտություն | նկարչուհի, embroiderer և նորաձևության դիզայներ |
Ոճ | Վաթսունականցիներ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Ukrainian Women's Union? |
Ամուսին | Q114615047? |
Liubov Panchenko Վիքիպահեստում |
Լյուբով Միխայլովնա Պանչենկո (ուկրաիներեն՝ Любов Михайлівна Панченко, փետրվարի 2, 1938, Բուչա, Կիև-Սվյատոշինի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 2022[1], Կիև, Ուկրաինա), ուկրաինացի նկարիչ-մոդավորող[2], Բուչա քաղաքի պատվավոր քաղաքացի, Վ. Սիուսի անվան մրցանակի դափնեկիր (2001)[3], Ուկրաինուհիների միության անդամ[4]։ Պատկանել է նկարիչ-վաթսունականների խմբին, որոնք վերականգնել են ուկրաինական մշակույթը Խրուշչովյան ձնհալի ժամանակ[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1938 թվականի փետրվարի 2-ին Կիևի մարզի Յաբլունկա գյուղում (1966 թվականից՝ Բուչա գյուղի կազմում, այժմ Բուչա քաղաքը)[6]։
1950-ականների վերջին ավարտել է Կիևի կիրառական արվեստի դպրոցը (ասեղնագործության բաժին)[2]։ Այնուհետև աշխատել է կարի արտադրամասում և միևնույն ժամանակ ընդլայնել արվեստի վերաբերյալ գիտելիքները, հետաքրքրվել լինոփորագրությամբ։
1968 թվականին ընդունվել է Ուկրաինայի Ի. Ֆեոդորովի անվան պոլիգրաֆիկ ինստիտուտի գրաֆիկայի ֆակուլտետի երեկոյան բաժինը[2]։
1960-ական թվականներին հաճախել է «Սովրեմեննիկ» ստեղծագործ երիտասարդների ակումբ, դարձել նրա «Ворота» գրական սեկցիայի անդամ։
Լյովոբ Պանչենկոն աշխատել է Նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական ինստիտուտում որպես նկարիչ-մոդելյոր և Մոդելների հանրապետական տանը։ Այդ ժամանակ ստեղծել է մի շարք ակվարելներ, հագուստի մոդելներ, ասեղնագործությունների նմուշներ, գրքերի գրաֆիկական ներդիրներ, գեղանկարչական կտավներ։ Նրա ասեղնագործությունների շատ մշակումներ հրապարակվել են «Радянська жінка» («Խորհրդային կին») ամսագրում[4]։
Լյուբով Պանչենկոն ձգտել է նպաստել ուկրաինական լեզի և մշակույթի պահպանմանը։ Նա նկարել է պիսանկաներ, ասեղնագործել երգչախմբերի ազգային տարազները, գումար հավաքել քաղբանտարկյալներին օգնելու համար, ովքեր պատիժ էին կրում «հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար»։ Նրա մասնակցությամբ Կիևում վերածնվել է Սուրբ Ծննդյան ծեսերգերով տներում շրջելու և վերտեպի ավանդույթը[7]։
Ապրել է Լեսնայա Բուչայում։
2022 թվականի ապրիլի 30-ին, Ուկրաինայի հերոս քաղաք Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հայտատարության համաձայն, Լյուբով Պանչեկոն մահացել է 85 տարեկան հասակում։ «Կինը կյանքից հեռացավ դեպի հավերժություն 85 տարեկանում։ Լյուբով Պանչենկոյին չէին կարող կոտրել ՊԱԿ-ում, բայց նկարիչը մեծապես տուժեց ռուսական նոր ներխուժման ժամանակ»,- ասել է Ֆեդորուկը[8]։
Թաղվել է 2022 թվականի մայիսի 2-ին Բուչայում՝ Յաբլունսկի գերեզմանատանը, ամուսնու՝ նկարիչ Ալեքսեյ Օլեյնիկի գերեզմանի կողքին։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Ուկրաինայի գրականության ազգային թանգարանում ներկայացվել է Լյուբով Պանչենկոյի հոբելյանական ցուցահանդեսը՝ ավելի քան 150 աշխատանք՝ գեղանկարչություն, գրաֆիկա, ապլիկացիա։ Իրավապաշտպան և գրող Եվգենի Սվերստյուկն ասել է. «Այս ստեղծագործությունները ակնհայտորեն կրում են հանճարեղության դրոշմը։ Նա ապրում է իր աշխարհում, նա բացահայտում է այդ աշխարհը մեզ համար»[2]։
2014 թվականին Կիևի Գրուշևսկու թանգարանում ներկայացվել է «Իմ աշխարհը» ցուցահանդեսը[9]։
Ներկայում Պանչենկոյի աշխատանքները պահվում են նրա ընկերների մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև Կիևի վ աթսունականների թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Померла відома художниця-шістдесятниця Любов Панченко
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Карпатські мелодії [виставка акварелей Любові Панченко] | КПІ ім. Ігоря Сікорського». kpi.ua. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Премія імені Василя Стуса Արխիվացված 2021-04-17 Wayback Machine // Міжнародна громадська організація «Український центр Міжнародного ПЕН-клубу»
- ↑ 4,0 4,1 область, Бучанский сайт Буча Киевская. «Любов Панченко – жива легенда української творчості». Бучанський міський сайт (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Не під чужу дудку, а під свою – Слово Просвіти» (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Легенда українського мистецтва з Бучі Любов Панченко стала героїнею арт-гри ➢ Погляд ➢ Новини Києва та Київщини онлайн». Погляд — новини Києва та Київщини онлайн (ուկրաիներեն). 2021 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Любов Панченко: її душа – у полотнах». Marie Claire (ուկրաիներեն). 1 травня 2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Не зламав КДБ, але не пережила російських окупантів: померла відома художниця Любов Панченко. 30.03.2022, 19:25» (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Світ Любові Панченко. У Києві відкрито виставку акварелей і декоративних розписів мисткині-шестидесятниці».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Любов Панченко: повернення: альбом / передм. Олена Лодзинська, Василь Перевальський, Діана Клочко ; упорядн. Олена Лодзинська, Любов Крупник ; переклад на англ. Ольга Грабар, Соломія Джаман, Олексій Плохотюк ; дизайн Олексій Чекаль. — Київ-Харків : Видавець Олександр Савчук, 2021. — 256 с., 270 іл. — ISBN 978-617-7538-74-4.