Jump to content

Լճակային ձկնաբուծական տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լճակային ձկնաբուծական տնտեսություն, տնտեսություն, որը հատուկ կառուցված կամ հարմարեցված լճակներում բուծում է ձկների արագաճող տեսակներ։ Լինում են տաք ջուր և սառը ջուր Լճակային ձկնաբուծական տնտեսություններ։ Տաք ջուր տնտեսություններում աճեցնում են հիմնականում ծածան, ինչպես նաև սպիտակ ամուր, հաստաճակատ, լին, ջրանցք. լոքո, գայլաձուկ և այլն, սառը ջուր տնտեսություններում՝ հիմնականում իշխան։ Լճակային ձկնաբուծական տնտեսությունյան հիմնականում տիպը համալիր տնտեսությունն է, որն զբաղվում է ձկների աճեցմամբ՝ ձկնկիթից մինչև ապրանքի զանգված։ Տնտեսությունները լինում են միամյա, երկամյա և եռամյա շրջանառության։ Իսկ ձկների աճեցման եղանակներից կախված՝ տարբերում են էքստենսիվ, կիսաինտենսիվ և ինտենսիվ տնտեսույուններ։ Էքստենսիվ եղանակի դեպքում ձկներն աճեցվում են միայն լճակների բնական կերային հիմքի վրա։ Արտադրանքի աճն այսպիսի տնտեսություններում տեղի է ունենում լճակային տարածքների ընդլայնման միջոցով։ Կիսաինտենսիվ եղանակի դեպքում բնական կերային պաշարների ավելացման հետ ձկներին պարբերաբար կերակրում են, լճակները՝ մասամբ պարարտացնում։ Ինտենսիվ եղանակի դեպքում կիրառում են խտացված ձկնալցում` հատուկ կերերով կերակրմամբ, ինչպես նաև լճակների օդավորում, պարարտացում և այլ միջոցառումներ։ Բնական կերային պաշարների յուրացման և լրացուցիչ արտադրանքի ստացման համար լճակներում կիրառում են խառը ձկնալցումներ. մի լճակը լցնում են նույն տեսակի, բայց տարբեր հասակի ձկներով (օր.՝ մինչև մեկ տարեկան ու միամյա, մինչև մեկ տարեկան ու երկամյա), աճեցման հիմնական օբյեկտին (ծածանին) լրացուցիչ ձկնալցմամբ ավելացնում են այլ տեսակի ձկների կիրառում են բազմատեսակ, ծածանի հետ այլ տեսակի, սովորաբար բուսակեր ձկների միաժամանակյա աճեցում։ Հայաստանում խորհրդային տարիներին բուծում էին ծածան, հետագայում՝ նաև իշխան։ Տարեկան արտադրվում էր մոտ 8000 տ ծածան և 400 տ իշխան։ Խորհրդային Միության փլուզումից հետո ծածանային տնտեսությունները վերացել են։ Ներկայում ձկնաբուծությունը ՀՀ գյուղատնտեսության հեռանկարային ոլորտներից է։ 2011-ին հանրապետության լճակային տնտեսություններում արտադրվել է 6814 տ ձուկ (թառափ, սաղմոնաձկներ, ծածան, հաստաճակատ, սպիտակ ամուր և այլն)։ ՀՀ-ում գրանցված շուրջ 250 ձկնաբուծական տնտեսություններն ունեն ընդհանուր 2677 հաջրային մակերես։ Ծածանային լճակային տնտեսոյթյուններում 1 հաջրային մակերեսից ստացվում է 300 կգ ապրանք. ձուկ, իսկ բետոնապատ ավազաններում 1 մ3 ջրում աճեցնում են 10 կգ ծիածանափայլ իշխան: Մինչդեռ ժամանակակից ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմամբ 1 մ3 ջրում հնարավոր է աճեցնել մինչև 500 կգ ապրանք. ձուկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։