Լլոգարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լլոգարա
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱլբանիա Ալբանիա
Կոորդինատներ40°12′59″ հս․. լ. 19°34′13″ ավ. ե.HGЯO
Տարածք10,1 կմ²
Հիմնադրված է1966 թվականի նոյեմբերի 21
Քարտեզ
 Llogara Վիքիպահեստում

Լլոգարա (Լլոգորա) ազգային պարկ (ալբ.՝ Parku Kombëtar i Llogarasë/Llogorasë), բնության պահպանվող տարածք, որ տեղակայված է Ալբանիայի հարավ-արևելքում՝ Վլյորայի գավառի Վլյորայի շրջանում՝ Վլորա քաղաքից 40 մ դեպի հարավ։ Ձևավորվել է երկրի առաջին չորս ազգային պարկերի ստեղծման ժամանակ՝ 1966 թվականի նոյեմբերի 21-ին[1]։ Պարկի տարածքը կազմում է 10,1 քառակուսի կիլոմետր։ Նրա տարածքում ընդգրկված են Լլոգարի լեռնանցքից հյուսիս ընկած անտառները, որոնք գտնվում են ծովի մակարդակից 470-2018 մետր բարձրության վրա։

Լեռնանցքով մշտապես անցնող օդային հոսանքները հանգեցրել են նրան, որ ծառերն աճում են անբնական կերպով ծռված, օրինակ՝ «դրոշի սոճին» (ալբ.՝ Pisha e Flamurit)։ Դեպի լեռնանցքը տանող ճանապարհի երկայնքով գործում են զբոսաշրջիկների գիշերային հանգստի համար նախատեսված կայաններ։ Պարկը ժողովրդականություն է վայելում հետիոտն զբոսաշրջության սիրահարների շրջանում։ Ամեն տարի լեռնանցքից դեպի հարավ ընկած տարածքում անցկացվում են պարապլաներիզմի մրցություններ[2]։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լլոգարայի պարկը հարուստ է միջերկրածովյան բուսականությամբ։ Պարկի տարածքում կան ալպյան ու մերձալպյան մարգագետիններ։ Պահպանվող տարածքներում աճում են սև սոճի (Pinus nigra), Հելդրեյխի սոճի (Pinus heldreichii), մակեդոնական բրգաձև սոճի (Abies borisii-regis), Quercus coccifera, հացենի (Fraxinus)։ Հազվագյուտ ու վտանգված տեսակներից են կենի հատապտղայինը (Taxus baccata) և եղջերենին (Ceratonia siliqua)[3]: Պտերներից հանդիպում են Cheilanthes acrostica և Selaginella denticulata[4]:

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիթեռներից պարկի տարածքում հանդիպում են Lycaena phlaeas և Celastrina argiolus[5]: Կան նաև եվրոպական քարակաքավ, սպիտակագլուխ անգղ, եվրոպական եղնիկ, այծյամ, եվրոպական անտառային կատու, սովորական սկյուռ, ջրասամույր և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. RRJETI I ZONAVE TË MBROJTURA NË SHQIPËRI
  2. Llogara Արխիվացված 2016-04-04 Wayback Machine, www.parksdinarides.org
  3. National Park of Llogara, akzm.gov.al
  4. Pteridologist / British Pteridological Society. — Т. 1-3. — С. 99.
  5. James William Tutt The Entomologist's Record and Journal of Variation. — 1996. — Т. 108. — С. 232.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]