Լիպեցկի պետական մանկավարժական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատություն «Պ.Պ.Սեմյոնով-Տյան-Շանսկիի անվան Լիպեցկի պետական մանկավարժական համալսարան»
Изображение логотипа
ՀապավումՊ.Պ.Սեմյոնով-Տյան-Շանսկիի անվան ԼՊՄՀ
Տեսակպետական
Միջազգային անվանումFederal State Budgetary Educational Institution of Higher Education «Lipetsk State Pedagogical P.Semenov-Tyan-Shansky University»
Նախկին անվանումներԼիպեցկի պետական մանկավարժական ինստիտուտ
Հիմնադրված է1949
ՌեկտորՆինա Վլադիմիրովնա Ֆեդինա
Ուսանողներ45000[1]
Ասպիրանտուրա26
Դասախոսներ262
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԼիպեցկ
Հասցե398020, Լիպեցկ Լենինի փողոց, 42
Կայքlspu.lipetsk.ru

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Լիպեցկի պետական մանկավարժական համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
 Lipetsk State Pedagogical University Վիքիպահեստում

Պ.Պ.Սեմյոնով-Տյան-Շանսկիի անվան ԲԿ ԴՊԲԿՀ ԼՊՄՀ, Լիպեցկ քաղաքի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Հիմնադրվել է 1949 թվականին Լիպեցկի մանկավարժական դպրոցի հիմքի վրա՝ որպես ուսուցչական ինստիտուտ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարի 1-ից համալսարանի կազմում ընդգրկված են 6 պրոֆիլային ինքնուրույն ինստիտուտներ, որոնք ստեղծվել են նախկինում գործող 13 ֆակուլտետների հիման վրա[2][3][4].

  • Բանասիրության ինստիտուտ
  • Հոգեբանության և կրթության ինստիտուտ
  • Բնական, մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների ինստիտուտ
  • Պատմության, իրավունքի և հասարակական գիտությունների ինստիտուտ
  • Մշակույթի և արվեստի ինստիտուտ
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ

Յուրաքանչյուր ինստիտուտ ներկայացնում է մի քանի մեծ ուղղություններ.

  • Բանասիրության ինստիտուտ[5].
    • Ռուսաց լեզվի և գրականության ամբիոն[6];
    • Անգլերենի ամբիոն;
    • Գերմաներեն և ֆրանսերեն լեզուների ամբիոն;
    • Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ամբիոն[7];
    • Ռուսերենի՝ որպես օտար լեզվի ամբիոն։
  • Հոգեբանության և կրթության ինստիտուտ։ Ներառում է մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետները.
    • Հոգեբանության, մանկավարժության և հատուկ կրթության ամբիոն
    • Սոցիալական մանկավարժության և սոցիալական աշխատանքի ամբիոն
    • Նախադպրոցական և տարրական կրթության ամբիոն։ Նախկին անվանումը՝ սկզբնական և նախադպրոցական կրթության ամբիոն։
  • Բնական, մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների ինստիտուտ[8].
    • Կենսաբանության, աշխարհագրության և քիմիայի ամբիոն;
    • Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոն;
    • Ինֆորմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության ամբիոն;
    • Տեխնոլոգիաների և տեխնիկական ստեղծագործության ամբիոն[9]։
  • Պատմության, իրավունքի և հասարակական գիտությունների ինստիտուտ[10].
    • Հայրենական և համընդհանուր պատմության ամբիոն[11];
    • Պետաիրավական առարկաների ամբիոն;
    • Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և աստվածաբանության ամբիոն[12];
    • Կառավարման ամբիոն[13]։
  • Մշակույթի և արվեստի ինստիտուտ[14].
    • Երաժշտական պատրաստման և սոցիալ-մշակութային նախագծերի ամբիոն[15];
    • Կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի բաժին[16]։
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ[17].
    • Սպորտային առարկաների ամբիոն[18];
    • Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոն[19];
    • ՖԿԱ, ֆիզիոլոգիայի և բժշկակենսաբանական առարկաների ամբիոն[20]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականից գործում էր Լիպեցկի մանկավարժական ուսումնարանը, որտեղ ընթանում էր տարրական դասարանների ուսուցիչների ուսուցում։

1949 թվականին Լիպեցկի մանկավարժական ուսումնարանի հիմքի վրա ստեղծվեց ուսուցչական ինստիտուտ։ Այն ժամանակ ինստիտուտն ուներ 2 ֆակուլտետ՝ պատմաբանասիրական և ֆիզիկամաթեմատիկան։ Այստեղ պատրաստվեց շուրջ 200 ուսանող։ Բորիս Լավրենտիևիչ Պարֆյոնովը դարձավ ինստիտուտի առաջին ղեկավարը։

1954 թվականին, Լիպեցկի շրջկենտրոնի կարգավիճակի հաստատման հետ կապված, ՌՍՖՍՀ կրթության նախարարությունը 1954 թվականի հունիսի 8-ին, ուսուցչի ինստիտուտը վերափոխեց Լիպեցկի պետական մանկավարժական ինստիտուտի։

60-ական թվականների վերջին ինստիտուտի համար հատկացվել է 105 000 մ² տարածք, որտեղ կառուցվել են ուսումնական մասնաշենքեր և հանրակացարաններ՝ ուսանողների և դասախոսների համար։ 1970 թվականի սեպտեմբերի 1-ին ինստիտուտը զբաղեցրեց նոր մասնաշենքեր։ Այդ ժամանակ ինստիտուտում արդեն կային 8 ֆակուլտետներ՝ պատմական, բանասիրական, ֆիզիկամաթեմատիկական, ինդուստրիալ-մանկավարժական, կենսաքիմիական, գեղարվեստագրաֆիկական, օտար լեզուների, ֆիզիկական դաստիարակության և նախնական ռազմական պատրաստության։

1975 թվականից ինստիտուտում սկսեցին սովորել օտարերկրյա ուսանողներ։

2000 թվականի հոկտեմբերի 10-ին ինստիտուտը վերափոխվեց Լիպեցկի պետական մանկավարժական համալսարանի։

ԼՊՄՀ-ի կարգավիճակը մինչև 2015 թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը բաղկացած էր 13 ֆակուլտետներից, մշակույթի և արվեստի ինստիտուտից, 10 հետազոտական լաբորատորիաներից։ Այդ թվում.

  • Տեղեկատվական-համակարգչային տեխնոլոգիաների լաբորատորիա (մասնագիտացումը՝ տեղեկատվության պաշտպանություն);
  • Նանոտեխնոլոգիաների լաբորատորիա (մասնագիտացումը՝ ֆիզիկական քիմիա);
  • Էկոլոգիական մոնիտորինգի լաբորատորիա;
  • Սոցիալական մոնիտորինգի լաբորատորիա;
  • Աստվածաբանական ուսումնասիրությունների լաբորատորիա (Լիպեցկի և Ելեցկի թեմի հետ համատեղ);
  • Կրթության աշխատողների վերապատրաստման և որակավորման բարձրացման կենտրոն (Լիպեցկի մարզի կրթության և գիտության վարչության հետ միասին);
  • Լիպեցկի շրջանի ժառանգության մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա (Լիպեցկի մարզի մշակույթի և արվեստի վարչության հետ միասին);
  • Սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիա;
  • Հոգեբանական հետազոտությունների կենտրոն (մասնագիտացումը՝ կլինիկական հոգեբանություն) և այլն։

Բացի այդ, համալսարանի կազմում էին որակավորման բարձրացման ֆակուլտետը, ասպիրանտուրան (27 մասնագիտություններ՝ 2010 թվականի սկզբի համար), մինչհամալսարանական և լրացուցիչ կրթության կենտրոնը, տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, նախապատրաստական դասընթացները։

2009 թվականի դեկտեմբերի 1-ին, համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, որոշվեց նախահամալսարանական և լրացուցիչ կրթության կենտրոնը վերակազմակերպել ԼՊՄՀ- ի հետբուհական կրթության կենտրոնի։ Սա Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեդվեդևի հայտարարության հետևանքն էր՝ կապված Ռուսաստանի մանկավարժական համալսարանները կրթության հզոր կենտրոնների վերափոխելու անհրաժեշտության հետ։ Ըստ փորձագետների պատվիրակության, որը համալսարանում ներկա էր 2009 թվականի նոյեմբերի 20-22-ը, Լիպեցկի մանկավարժական համալսարանը բոլոր հնարավորություններն ուներ դառնալ Կենտրոնական դաշնային շրջանի կրթության այդպիսի 5 ուսումնական կենտրոններից մեկը։

2011 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ համալսարանում աշխատում էր 457 դասախոս։ Նրանց թվում են գիտությունների 79 դոկտորներ և պրոֆեսորներ, գիտության 359 թեկնածուներ, գիտության և մշակույթի վաստակավոր գործիչներ, մանկավարժական կրթության միջազգային ակադեմիայի, Նյու Յորքի, Տաջիկստանի, Սլավոնական գիտությունների ակադեմիաների, մանկավարժական կրթության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամներ։

2007-2009թթ. ընթացքում, երկրի բարձրագույն կրթության համակարգի արդիականացման խնդիրների հետ կապված, համալսարանում լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել, մասնավորապես, համալսարանի գիտական խորհրդի առաջարկով, 2007 թվականի սեպտեմբերի 1-ից մանկավարժական մասնագիտությունների տեղերի քանակը զգալիորեն կրճատվել է` միաժամանակ ավելացնելով բյուջետային տեղերը ոչ մանկավարժական ուղղությունների պատրաստման համար (տեղեկատվության անվտանգություն, կլինիկական հոգեբանություն, էկոլոգիա, տարածաշրջանային ուսումնասիրություններ, կիրառական ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, հումանիտար համալսարանական մասնագիտություններ՝ պատմություն, մշակութային ուսումնասիրություններ, թարգմանություն, լրագրություն)։

2016 թվականին բուհին շնորհվել է աշխարհագրագետ-ճանապարհորդ Պյոտր Պետրովիչ Սեմյոնով-Տյան-Շանսկու անունը։

2015 թվականից համալսարանը ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, Պետդումայի կրթության և գիտության կոմիտեին կից նախադպրոցական կրթության փորձագիտական խորհրդի անդամ, դոցենտ Ն.Վ. Ֆեդինան։

Ֆակուլտետներ և ինստիտուտներ (մինչեւ 2016 թվականի փետրվարի 1-ը)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանասիրական ֆակուլտետ (կազմավորվել է 1954 թվականին)
  • Ֆիզիկամաթեմատիկական և համակարգչային գիտության ֆակուլտետ (կազմավորվել է 1954 թվականին)[2]
  • Պատմության ֆակուլտետ (կազմավորվել է 1962 թվականին)
  • Տեխնոլոգիայի և ձեռնարկատիրության ֆակուլտետ (կազմավորվել է 1969 թվականին)
  • Բնական-աշխարհագրական ֆակուլտետ (կազմավորվել է 1970 թվականին)
  • Օտար լեզուների ֆակուլտետ (կազմավորվել է 1970 թվականին)
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ֆակուլտետ (կազմավորվել է 1970 թվականին)
  • Միջազգային ֆակուլտետ (կազմավորվել է 1975 թվականին)
  • Գեղարվեստագրաֆիկական ֆակուլտետ (կազմավորվել է 1978 թվականին)
  • Որակավորման բարձրացման ֆակուլտետ (կազմավորվել է 1990 թվականին)
  • Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետ (կազմավորվել է 1994 թվականին)
  • Մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետ (կազմավորվել է 1995 թվականին)
  • Տեղեկատվական և սոցիալական տեխնոլոգիաների ֆակուլտետ (կազմավորվել է 1994 թվականին)
  • Մշակույթի և արվեստի ֆակուլտետ (կազմավորվել է 2001 թվականին)։

Համլսարանի նորագույն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի շենքը, 2020 թվական

2015 թվականիին համալսարանը սկսեց կյանքի գրեթե բոլոր ոլորտների լայնամասշտաբ վերակազմավորում ՝ ուղղված ոչ միայն կայունացման գործընթացներին, այլ նաև առաջադեմ զարգացմանը, գործունեության ակտիվացմանը և նոր ռազմավարական ուղեցույցների մշակմանը։

Համալսարանը ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նինա Վլադիմիրովնա Ֆեդինան։ Առաջին պրոռեկտորն է դոցենտ, փիլիսոփայության թեկնածու Անատոլի Ալեքսանդրովիչ Կոմկովը, հետազոտական աշխատանքների գծով պրոռեկտոր՝ պրոֆեսոր, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Իրինա Վիկտորովնա Բուրմիկինա, կրթական և սոցիալական աշխատանքի գծով պրոռեկտոր՝ Դենիս Վլադիմիրովիչ Կրետով[21]։

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոն ԱԱՀ Տարի Ընդամենը ղեկավարության տարիներ
Ինստիտուտի տնօրեն Պանֆերով Բորիս Լավրենտևիչ 1949-1954 5
Ինստիտուտի տնօրեն Պոպոդիկո Տրոֆիմ Իլյիչ 1954-1958 4
Ինստիտուտի տնօրեն Կարասև Վասիլի Իվանովիչ 1958-1960 2
Ինստիտուտի տնօրեն/Ռեկտոր (1961 թ. պարիլից) Դոմանկ Վլադիմիր Միխայիլովիչ 1960-1961 1
Ռեկտոր Պերելիգին Նիկոլայ Սեմյոնովիչ 1961-1970 9
Ռեկտոր Բաբին Բորիս Նիկոլայևիչ 1970-1983 13
Ռեկտոր Կարտաշով Պավել Իլյիչ 1983-1986 3
Ռեկտոր Շախով Վասլիլի Վասլիևիչ 1986-1988 2
Ռեկտոր Չերնովա Վերա Ֆյոդորովնա 1988-2000 12
Ռեկտոր Բուգակով Պավել Գեորգևիչ 2001-2015 14
Ռեկտոր Ֆեդինա Նինա Վլադիմիրովնա 2015-այժմ 3

ԼՊՄՀ-ԼՊՄԻ հայտնի պրոֆեսորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мониторинг эффективности деятельности за 2015 год(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «История университета». ЛГПУ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  3. «С Днем рождения, институты!». ЛГПУ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  4. Приказ № 158 от 25.09.15 г.
  5. Включил филологический факультет, факультет иностранных языков, факультет лингвистики и межкультурной коммуникации
  6. Создана путём объединения кафедры русского языка и кафедры литературы
  7. Создана путём объединения кафедры теории и практики английского языка и кафедры теории и практики немецкого и французского языков
  8. Включил факультет физико-математических и компьютерных наук, естественно-географический факультет, факультет технологии и предпринимательства и частично факультет информационных и социальных технологий
  9. Создана путём объединения кафедры технико-технологических дисциплин и кафедры методики преподавания и технического творчества
  10. Включил исторический факультет и частично факультет информационных и социальных технологий
  11. Создана путём объединения кафедры отечественной истории и кафедры всеобщей истории
  12. Прежнее наименование — кафедра философии
  13. Прежнее наименование — кафедра управления и социально-гуманитарных технологий
  14. Институт культуры и искусства включил в себя художественно-графический факультет
  15. Прежнее наименование — кафедра музыкальной подготовки и народного художественного творчества
  16. Создана путём объединения кафедры декоративно-прикладного искусства и кафедры дизайна, технической и компьютерной графики
  17. Преобразован из факультета физической культуры и спорта
  18. Создана путём объединения кафедры спортивных дисциплин и общеуниверситетской кафедры физического воспитания
  19. Прежнее наименование — кафедра профессиональной подготовки учителя физической культуры
  20. Создана путём объединения кафедры адаптивной физической культуры, кафедры медико-биологических дисциплин и кафедры физиологии человека
  21. «ЛГПУ будет выпускать педагогов мирового уровня». Лента Российских Новостей. 2015 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիպեցկի պետական մանկավարժական համալսարան» հոդվածին։