Լիպարիտ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիպարիտ Սահակյան
Ծնվել էփետրվարի 5, 1933(1933-02-05) (91 տարեկան)
ԾննդավայրՎահագնի, Ղարաքիլիսայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1962)
Ուշագրավ աշխատանքներ«Արմատախիլ ծառեր»
ԱնդամակցությունՀԳՄ

Լիպարիտ Տիգրանի Սահակյան (փետրվարի 5, 1933(1933-02-05), Վահագնի, Ղարաքիլիսայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ և արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպարիտ Սահակյանկը ծնվել է 1933 թվականի փետրվարի 5-ին, Հայաստանի Լոռու մարզի Վահագնի գյուղում։

1962 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության, լեզվի և գրականության ֆակուլտետը։ Աշխատել է գրական պարբերականներում, հրատարակչություններում։

Բանաստեղծությունների, պատմվածքների, վեպերի հեղինակ է։ Նրա ստեղծագործությունները ուղղված են ինչպես երիտասարդներին, այնպես էլ երեխաներին։ Թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, բելառուսերեն, լիտվերեն, սերբերեն և այլն լեզուներով։ Իր խոսքերով ստեղծված երգերը հնչում են ռադիոյով և հեռուստատեսությամբ]]։

1974 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հողն ու հացը (ընտրյալ բանաստեղծություններ)։ Երևան։ 2003 թվական։
  • Խաչված ճակատագիր (բանաստեղխություններ, քառյակներ)։ Երևան։ 2000 թվական։
  • Ծույլ հավը. բանաստեղծություններ։ Դպրոցական երեխաների համար / Լիպարիտ Սահակյան, նկարիչ Ն. Մանուկյան, 44,[3] с. цв. ил. 26 см, Երևան, Լույս հրատարակչություն, 1988 թվական
  • Խնձորենին կոտրված ճյուղով (պատմվածքներ երեխաների համար)։ Երևան։ 1976 թվական։
  • Արմատախիլ ծառեր։ պատմվածքներ. միջին և բարձր տարիքի համար / Լիպարիտ Սահակյանկ, 350,[1] с. ил. 20 см, Երևան, Արևիկ հրատարակչություն։ 1991 թվական

Մրցականեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփան Զորյանի անվան մրցանակ («Արմատախիլ ծառեր» գրքի համար, 1992 թվական)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]