Լինա Ցալդարի
| Լինա Ցալդարի | |
| Կուսակցություն՝ | Ազգային Ռադիկալ Միություն |
|---|---|
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և կանանց իրավունքների պաշտպան |
| Ծննդյան օր | 1887 |
| Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
| Վախճանի օր | հոկտեմբերի 17, 1981 |
| Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Սպիրիդոն Լամբրոս |
| Ամուսին | Պանագիս Ցալդարիս |
Լինա Ցալդարի (հուն․՝ Λίνα Τσαλδάρη, ծննդյան անունը՝ Լամբրոս (հուն․՝ Λάμπρου), 1887, Աթենք, Հունաստան - հոկտեմբերի 17, 1981, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հույն քաղաքական և պետական գործիչ, սուֆրաժիստուհի, Կոնստանտինոս Կարամանլիսի կառավարությունում սոցիալական ապահովության առաջին կին նախարարը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինա Լամբրոսը ծնվել է 1887 թվականին Աթենքում Սպիրիդոն Լամբրոսի (1851-1919 թթ.) ընտանիքում, որը Հունաստանի վարչապետ է եղել 1916 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 1917 թվականի ապրիլի 21-ը։ Հայրը սերել է առումիններից[2]։ Լինան Պավլոս Լամբրոսի թոռնուհին է։
Զբաղվել է քաղաքական գործունեությամբ։ 1953 թվականի հունվարից մինչև 1967 թվականի ապրիլ եղել է Հունաստանի խորհրդարանի անդամ, 1956 թվականի փետրվարի 29-ից մինչև 1958 թվականի մարտի 5-ը Կոնստանտինոս Կարամանլիսի կառավարությունում զբացրել է սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը։ 1967-1974 թթ. ռազմական խունտայի ժամանակ երկրում խորհրդարանական գործունեությունը դադարեցվել է, և Լինա Ցալդարին Միավորված ազգերի կազմակերպությունում եղել է Հունաստանի պատվիրակ։
Ամուսնացած է եղել հույն հանրապետական քաղաքական գործիչ Պանագիս Ցալդարիսի հետ, ով 1932-1935 թթ. Երկու անգամ զբաղեցրել է Հունաստանի վարչապետի պաշտոնը։
Մահացել է 1981 թվականի հոկտեմբերի 17-ին ինսուլտից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Треть кандидатов в депутаты парламента Греции составят женщины
- ↑ «Jovanovski, Dalibor; Minov, Nikola (2017). "Ioannis Kolettis. The Vlach from the ruling elite of Greece". Balcanica Posnaniensia. Adam Mickiewicz University in Poznań. 24 (1): 222–223. ISSN 2450-3177». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||
- 1887 ծնունդներ
- Աթենք քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1981 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Կաթվածից մահացածներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Հույն կին դեսպաններ
- Հույն կին դիվանագետներ
- Հույն սուֆրաժիստներ
- Հույն ֆեմինիստներ
- Հունաստանի նախարարներ
- Հունաստանի պետական գործիչներ
- Հունաստանի քաղաքական գործիչներ