Պավլոս Լամբրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պավլոս Լամբրոս
հուն․՝ Παύλος Λάμπρος
Paulos Lampros.JPG
Ծնվել էհունիսի 29, 1820(1820-06-29)[1]
ԾննդավայրԿալարիտես
Մահացել էհոկտեմբերի 11, 1887(1887-10-11)[1] (67 տարեկանում)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան
Ազգությունհույն
Մասնագիտությունգրող, հնագետ, պատմաբան և դրամագետ
ԱնդամությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
ԵրեխաներՍպիրիդոն Լամբրոս
Paulos Lampros Վիքիպահեստում

Պավլոս Լամբրոս, (հունարեն՝ Παύλος Λάμπρος հունիսի 29, 1820(1820-06-29)[1], Կալարիտես - հոկտեմբերի 11, 1887(1887-10-11)[1], Աթենք, Հունաստան), 19-րդ դարի հույն պատմաբան և դրամահատ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլոս Լամբրոսը ծնվել է Կալարիտես գյուղում (Օսմանյան Կայսրության ժամանակ՝ Էպիր) 1920 թվականի հունիսի 29-ին։ Նրա հայրը՝ Յոհանես Լամբրոսը երկար ժամանակ ապրել է Նեապոլում, որտեղ հիմնել է առևտրի կենտրոն։ 1820 թվականի մարտին, երբ սկսում էր Հունական ազգային-ազատագրական հեղափոխությունը, նրա հայրը գտնվում էր Յանինա քաղաքում և նրան թուրքերը կախաղան են հանում քաղաքի ազնվականության հետ միասին։ Հոր հետ միասին փոքրիկ Պավլոսը կորցնում է իր կարգավիճակը և հայրենիքն այն բանից հետո, երբ թուրքերը ոչնչացնում են հարազատ գյուղը։

Մայրը նրան ուղարկում է Կերկիրա կղզի, որտեղ նրան ապաստան են տալիս։ Այստեղ նա ստանում է ոսկերչական հմտություններ և սկսում է հետաքրքրվել դրամահատությամբ։ Նա մետաղադրամների վաճառող է դառնում Կերկիրայում և Աթենքում:

Միաժամանակ, սկսելով Կերկիրայից 1855 թվականին և հաջորդ 30 տարիների ընթացքում նա հրապարակում է իր հետազոտությունները։

Նա Իոնական կղզիների հին մետաղադրամների հավաքածու է ստեղծում, իսկ խաչակիրների դարաշրջանի իր միջնադարյան հավաքածուները Եվրոպայում ամենահարուստներից մեկն էր։

Նրա հավաքածուն Աթենքի դրամահատման թանգարանում կարևոր դեր է զբաղեցնում[2]:

Պավլոս Լամբրոսը մահացել է 1887 թվականի հոկտեմբերի 11-ին[3]: Նրա որդին՝ Սպիրիդոն Լամբրոսը, պատմաբան է դարձել, իսկ ավելի ուշ՝ Հունաստանի փոխվարչապետը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլոս Լամբրոսի աշխատանքային հիմնական թեմաները հունական մետաղադրամները և Հունաստանի միջնադարյան պատմությունն են։ Նրա աշխատանքներից կարևորագույններն են.

  • Կալարիտեսի ոսկերիչների և նրանց արվեստի մասին
  • Ֆիլիպի ոսկե դրամների մասին
  • Ռոդոսի մագիստրոսների չհրատարակված մետաղադրամները[4]
  • Սարուխանի չհատված մետաղադրամները
  • Ամիրգոս կղզու մետաղադրամները[5]
  • Կիպրոսի միջնադարյան թագավորության չհատված մետաղադրամները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]