Էլիզաբեթ Էն Գրին (անգլ.՝ Lizzy Greene, մայիսի 1, 2003(2003-05-01), Դալաս), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Նիկի, Ռիկի, Դիկի և Դոն» սերիալում Դոն Հարփերի գլխավոր դեր կատարելու համար։
2014 թվականի սեպտեմբերի 13-ին Լիզի Գրինն առաջին անգամ հայտնվել է «Նիկի, Ռիկի, Դիկի և Դոն» հեռուստասերիալներում՝ Դոն Հարփերի դերում։ 2018 թվականին Գրինը սկսել է նկարահանվել «միլիոն մանրուքներ»[1] դրամատիկական հեռուստասերիալում։
Նկարահանումներից ազատ ժամանակ Լիզին սիրում է զմաղվել նկարչությամբ, լսել երաժշտություն, լողալ և խաղալ ֆուտբոլ։ Լիզին ապրում է իր ծնողների և եղբոր հետ։ Նրա տնային կենդանիներն են՝ Ջեթ անունով գերմանական հովվաշունը և կատու Կոկո Շանելը[2]։