Լիզա Ալբորգետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզա Ալբորգետտի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 19, 1993(1993-06-19)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Ալցանո Լոմբարդո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 171 սանտիմետր
Քաշ 62 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Լիզա Ալբորգետտի (իտալ.՝ Lisa Alborghetti, հունիսի 19, 1993(1993-06-19)[1], Ալցանո Լոմբարդո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստուհի, Միլանի «Ինտեր» ակումբի կանանց թիմի կիսապաշտպան և ավագ[2]։ Ընդգրկվել է Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբորգետտին 15 տարեկանից խաղացել է «Բրեշիա» ակումբի կանանց թիմում, որն այն ժամանակ հանդես էր գալիս [[Իտալիայի ֆուտբոլի երկրորդ խմբի(Serie B) առաջնությունում։ Հաջորդ՝ 2009–10 մրցաշրջանում նաև Լիզայի ջանքերով թիմը իրավունք է նվաճել հանդես գալու կանանց բարձրագույն խմբի առաջնությունում, որտեղ Ալբորգետին դարձել է «Բրեշիա»-ի առաջին գոլի հեղինակ[3]։ Այդ թիմի կազմում նա խաղացել է ութ տարի, մասնակցել շուրջ 200 հանդիպումների, դարձել Իտալիայի կրկնակի չեմպիոն, եռակի գավաթակիր ու նույնքան էլ սուպերգավաթակիր։ 2016 թվականի հունիսի 30-ին հայտարարվել է, որ Լիզա Ալբորգետտին տեղափոխվում է Կիպրոսի Լիմասոլ քաղաքի «Ապոլլոն» թիմ[3][4]։

2017 թվականի փետրվարին նա վերադարել է Իտալիա, նախ հանդես եկել Ատալանտայի «Մոձանիկա»-ում[5], որի կազմում խաղացել է մեկ մրցաշրջան[6], ապա՝ 2018–19 մրցաշրջանում տեղափոխվել Միլանի «Ինտեր» ակումբի նոր կազմավորված կանանց թիմ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբորգետտին խաղացել է Իտալիայի մինչև 17 տարեկան աղջիկների[7], այնուհետև՝ մինչև 19 տարեկանների հավաքականում, որի կազմում հանդես գալով՝ մեկական գոլ է խփել Ռուսաստանի և Բելգիայի թիմերին[8]։ Իսկ Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2013 թվականի մարտի 8-ին՝ մասնակցելով Նոր Զելանդիայի թիմի դեմ մրցախաղին[7]։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեշիա թիմի կազմում
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հաղթող - 2014, 2016
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2012, 2015, 2016
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր - 2014, 2015, 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «Profile». soccerway. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. 3,0 3,1 «Alborghetti to Apollon». Brescia Calcio Femminile (Italian). 2016 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Profile Արխիվացված 2012-05-09 Wayback Machine in Brescia's website
  5. https://www.asdmozzanica.eu/news/news-serie-a/1665-lisa-alborghetti-nel-centrocampo-del-mozzanica.html(չաշխատող հղում)
  6. «Lisa Alborghetti: "Mozzanica, un progetto in cui credo"». 2017 թ․ սեպտեմբերի 2.
  7. 7,0 7,1 «Lisa Alborghetti - Convocazioni e presenze in campo». FIGC (Italian). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Seven-goal Bjånesøy takes scoring prize UEFA.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Ալբորգետտի» հոդվածին։