Լիբուռն (շրջան)
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | Ֆրանսիայի շրջան |
Մտնում է | Ժիրոնդ |
Վարչկենտրոն | Libourne? |
Բնակչություն | ▲155 718 մարդ (հունվարի 1, 2020)[1] |
Տարածք | 1283 կմ² |
![]() | |
Լիբուռնի շրջան (ֆր․՝ Arrondissement de Libourne), վարչական շրջան Ֆրանսիայում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Ժիրոնդ դեպարտամենտում։ Հյուսիսում սահմանակից է Ծովամերձ Շարանտի դեպարտամենտի Ժոնզակի շրջանին, արևելքում՝ Դորդոյն դեպարտամենտի Պերիգյո և Բերժերակ շրջաններին, հարավում՝ Լանգոնի շրջանին, արևմուտքում՝ Բորդոյի, հյուսիս-արևմուտքում՝ Բլայի շրջանին։ Ունի 129 համայնք։ Զբաղեցնում է 1282,9 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 154․067[2]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Լիբուռն քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիբուռնի շրջանը կազմավորվել է 1800 թվականին[3]։
2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Լիբուռնի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[4]․
- Բրան/Branne
- Կաստիյոն լա Բատայ/Castillon-la-Bataille
- Կուտրա/Coutras
- Ֆրոնսակ/Fronsac
- Գյուիտր/Guîtres
- Լիբուռն/Libourne
- Լյուսակ/Lussac
- Պյուժոլ/Pujols
- Սենտ Ֆուա լա Գրանդ/Sainte-Foy-la-Grande
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ «Comparateur de territoire, géographie au 01/01/2019»։ INSEE։ Վերցված է 2019-09-30
- ↑ Historique de la Gironde
- ↑ «Populations légales 2012: 33 Gironde»։ INSEE։ December 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|