Jump to content

Լանգոն (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանգոն
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի շրջան
Մտնում էԺիրոնդ
ՎարչկենտրոնԼանգոն
Բնակչություն134 250 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք2306 կմ²
Հիմնադրված էսեպտեմբերի 10, 1926 թ.

Լանգոնի շրջան (ֆր․՝ Arrondissement de Langon), վարչական շրջան Ֆրանսիայում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի Ժիրոնդ դեպարտամենտում։ Ունի 196 համայնք։ Զբաղեցնում է 2644,3 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 132․346[2]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Լանգոն քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է։

Շրջանը կազմավորվել է 1800 թվականին և այն ժամանակվա շրջկնտրոնի անունով կոչվել է Բազասի շրջան։ 1926 թվականից, երբ շրջկենտրոն է դարձել Լանգոն քաղաքը, շրջանն ստացել է ներկայս անվանումը[3]։ 2006 թվականի մայիսին, Ժիրոնդ դեպարտամենտի շրջանների վերակազմավորման արդյունքում, Բորդոյի շրջանից Լանգոնի շրջանին են փոխանցվել Կադիլլակի և Պոդենսակի կանտոնները[3][4]։

2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Լանգոնի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[5]

  1. Օրոս/Auros
  2. Բազաս/Bazas
  3. Կադիլլակ/Cadillac
  4. Կապսյո/Captieux
  5. Գրինյոլ/Grignols
  6. Լանգոն/Langon
  7. Մոնսեգյու/Monségur
  8. Պելեգրյու/Pellegrue
  9. Պոդենսակ/Podensac
  10. Լա Ռեոլ/La Réole
  11. Սենտ Մակեր/Saint-Macaire
  12. Սենտ Սիմֆորեն/Saint-Symphorien
  13. Սովետեր դը Գիյեն/Sauveterre-de-Guyenne
  14. Տարգոն/Targon
  15. Վիլանդրո/Villandraut

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 Historique de la Gironde
  4. «Arrêté préfectoral, 22 March 2006» (PDF). էջ 48. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. «Populations légales 2012: 33 Gironde» (PDF). INSEE. December 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]