Լիբանանի հայկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիբանանի հայկական թատրոն` Լիբանանում 1930-ական թվականներին հայ թատերական կյանքն աշխուժացել է։ Գասպար Իփեկյանը 1941 թվականին Բեյրութում կազմակերպել է «Համազգային թատերախումբը»[1] (հետագայում՝ Գասպար Իփեկյանի անվան), որը նկատելի հաջողության է հասել 1960-ական թվականներին։

Նույն շրջանում Բեյրութում գործել են նաև «Դրամատիկ» և «Գաբրիել Սունդուկյան» խմբերը։ 1959 թվականին հիմնվել է «Վահրամ Փափազյան թատերախումբը», որի գործունեության սկզբնական փուլը կապված է դերասան և ռեժիսոր Պ. Ֆազլյանի անվան հետ[2]։

Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը ելույթներ է ունեցել Հայաստանում։ Լիբանանում հայտնի են նաև «Լիբանանյան թատերախումբը» (1950-1954), «Բեյրութահայ քուլիսականների թատերախումբը» (1961-1964), «Թատրոն 67»-ը, «Վարդան Աճեմյան թատերախումբը» (1974 թվականից), «Հայկական շրջուն թատերախումբը» (1981 թվականից, 1987 թվականին ելույթ է ունեցել Երևանում), «Կոմիտաս թատերախումբը», «Դիմակի թատրոնը», «Երիտասարդական թատրոնը» և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գասպար Իփէկեան» Թատերախումբ
  2. «Փափազյան թատերախումբ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։