Լիանա Հովսեփյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիանա Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1941[1] (83 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | լեզվաբան և հայագետ |
Հաստատություն(ներ) | Լեզվի ինստիտուտ |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1963) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1988) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, գրաբար և միջին հայերեն |
Լիանա Սամվելի Հովսեփյան (հուլիսի 26, 1941[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1988)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիանա Հովսեփյանը ծնվել է 1941 թվականին Երևանում։ 1963 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1974-1981 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտ-քարտուղար, 1981-1986 թվականներին՝ տիպաբան-զուգադրական հետազոտությունների բաժնի վարիչ, 1986-1990 թվականներին՝ հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ, 1990-1995 թվականներին՝ փոխտնօրեն։ Զբաղվում է գրաբարի, միջին հայերենի, հայ լեզվաբանության պատմության, հայոց լեզվի տիպաբանության հարցերով, ինչպես նաև հանրալեզվաբանական որոշ խնդիրներով։ Հովսեփյանը գրել է «Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության» (1975, համահեղինակ), «Սովետահայ լեզվաբանությունը 60 տարում» (1982), «Գրաբարի բառակազմությունը» (1987) և այլ աշխատություններ[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության, հ. Բ, «Հոլովում» բաժինը, ՀՍՍՀ ԳԱ, 1975։
- Սովետահայ լեզվաբանությունը 60 տարում, ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1982։
- Գերմաներեն - հայերեն - ռուսերեն զրուցագիրք, Լեգալ պլյուս հրատարակչություն, Երևան, 2003։
- Գրաբարի բառակազմությունը, ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1987։
- ԺԳ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն, «Վան Արյան» հրատարակչություն, Երևան, 1997։
- Գերմաներեն - հայերեն - ռուսերեն զրուցագիրք, Լեգալ պլյուս հրատարակչություն, Երևան, 2003։
- Հայոց լեզու. Գրականություն, Երևան, Անտարես հրատարակչություն, 2006։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5179
- ↑ «Zarkfoundation - Լիանա Հովսեփյան». zarkfoundation.com.
- ↑ «Հայ բանասիրության ֆակուլտետ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|