Լեսյա Նիկիտյուկ
Լեսյա Նիկիտյուկ Леся Никитюк | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Ազգություն | ուկրաինացի |
Մայրենի լեզու | ուկրաիներեն |
Կրթություն | Khmelnytskyi Humanitarian and Pedagogical Academy? |
Մասնագիտություն | լրագրող, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, հաղորդավար և ՈՒՀԱ-ի խաղացող |
Lesia Nikitiuk Վիքիպահեստում |
Լեսյա Նիկիտյուկ (ռուս.` Леся Никитюк, հոկտեմբերի 19, 1987, Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի հեռուստահաղորդավարուհի, ով հայտնի է դարձել «Рассмеши комика» հումորային ծրագրից հետո։ «Рассмеши комика» ծրագրի ավարտից հետո նրան հրավիրում են «Орел и решка» նախագիծ որպես հաղորդավար։ Նա ընդունում է առաջարկը և դառնում Անդրեյ Բեդնյակովի հաղորդավարական զույգը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեսյան ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 19-ին Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Խմելնիցկիի հումանիտար-մանկավարժական ակադեմիա։ Մասնակցել է ուսանողական հավաքներին և միջոցառումներին։ Նա իրեն անվանում է «գյուղական առյուծ»։ 2009 թվականին Օլգա Պանասենկոյի հետ միասին մասնակցում է «Бигуди Шоу» հեռուստաշոուին։ Նաև առաջնային քայլեր է արել ՈւՀԱ-ում։ ՈւՀԱ-ում հանդես գալուց հետո Լեսյան որոշում է մասնակցել «Рассмеши комика»-ին, որտեղ էլ դառնում է հաղթող։