Լեսյա Եվդոկիմովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեսյա Եվդոկիմովա
ռուս.՝ Леся Анатольевна Евдокимова
Ծնվել էսեպտեմբերի 4, 1981(1981-09-04) (42 տարեկան)
ԾննդավայրՊոլտավայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունվոլեյբոլիստուհի
ԱմուսինYegor Yevdokimov?

Լեսյա Եվդոկիմովա (ռուս.՝ Ле́ся Анато́льевна Евдоки́мова, օրիորդական ազգանունը՝ Մախնո. սեպտեմբերի 4, 1981(1981-09-04), Պոլտավայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանյան վոլեյբոլիստուհի։ Ռուսաստանի հավաքականի կազմում 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն[1]։ Արժանացել է Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման։ Մարզական իր կարիերայի ընթացքում տարբեր տարիներին հանդես է եկել մոսկովյան «Լուչ», «Դինամո», ԲԿՄԱ և Կազանի «Դինամո» թիմերի կազմերում։ Չորսական անգամ դարձել է Ռուսաստանի առաջնությունների ոսկե և արծաթե մրցանակակիր, երեք անգամ՝ Ռուսաստանի գավաթակիր։ Բրոնզե մեդալներ է նվաճել չեմպիոնների լիգայի մրցումներում և համաշխարհային համալսարանական խաղերում (2003 թ.):

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Казанская волейболистка Леся Махно вышла замуж за гандболиста минского «Динамо»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.