Լեռնիկ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնիկ Հովհաննիսյան
Ծնվել էհուլիսի 24, 1973(1973-07-24) (50 տարեկան)
ԾննդավայրՔարին տակ
Քաղաքացիություն Արցախ[1]
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ և Արցախի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Լեռնիկ Լենտրուշի Հովհաննիսյան (հուլիսի 24, 1973(1973-07-24), Քարին տակ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցության պատգամավոր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնիկ Հովհաննիսյանը ծնվել է 1973 թվականի հուլիսի 24-ին Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում։ 1980 թվականին հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև 8-րդ դասարանից ուսումը շարունակել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հայագիտական թեքումով համար 10-րդ դպրոցում։ 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։

Ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի Շուշիի պաշտպանական շրջանի 52-րդ գումարտակում, որի կազմում մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։

1997-2000 թվականներին սովորել է Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրայում, իսկ 1999 թվականին եղել է Արցախի Պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս, այնուհետև՝ ավագ դասախոս։

2013 թվականի հունիսին նշանակվել է Արցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։

2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր` մեծամասնական ընտրակարգով, թիվ 10 ընտրատարածքից։

2018 հուլիսի 2-ից մինչև 2020 թվականը եղել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար[3][4][5][6]։

Հայ Հեղափոխական դաշնակցության անդամ է։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է։

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ է։

Մոտ 10 գիտական աշխատանքների և 8 քարտեզների հեղինակ է։

Արցախի հանրային հեռուստատեսությամբ վարում է իր հեղինակած «Մեր երկիր» հաղորդաշարը։

Ամուսնացած է։ Ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.asu.am/images/stories2/2020/pdf/Lernik%20Hovhannisyan.pdf
  2. «Հովհաննիսյան Լեռնիկ Լենտրուշի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «Լեռնիկ Լենտրուշայի Հովհաննիսյան». ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Լեռնիկ Հովհաննիսյան. Նոր մարտահրավերներին համահունչ՝ մեր քաղաքականությունը պետք է փոփոխության ենթարկվի». www.aravot.am. 21.08.2023.
  5. LLC, Helix Consulting. «Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  6. ««Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը շարունակում է Ադրբեջանը` փորձելով ուրիշ ժողովուրդների հայրենիքը ոչնչացնել ու կառուցել իր հայրենիքը». Լեռնիկ Հովհաննիսյան». 168.am. 21.08.2023.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]