Լեո ակումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեո ակումբ
Տեսակservice club? և Միջազգային կազմակերպություն
Կարգախոսառաջնորդություն, փորձ և հնարավորութուն
Հիմնադրված1957
Գլխադասային գրասենյակOak Brook, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Կայքmembers.lionsclubs.org/EN/leos/index.php

Լեո ակումբ (անգլ.՝ Leo Club), երիտասարդական կազմակերպություն Լայոնս միջազգային կազմակերպության (անգլ.՝ Lions Clubs International) հովանու ներքո։ Կազմակերպության անվանումը բացվում է որպես ակումբի կարգախոսի երեք բաղկացուցիչ՝ Leadership, Experience և Opportunity (հայերեն՝ առաջնորդություն, փորձ և հնարավորութուն): Կազմակերպության նպատակն է հասարակության բարելավմանն ուղղված գործունեությունը և ծրագրերը, որոնք պետք է զարգացնեն և մշակեն երիտասարդության շրջանում առաջնորդության, կազմակերպվածության և հասարակական-օգտակար աշխատանքի հմտությունները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Լեո ակումբը ստեղծվել է 1957 թվականին Փենսիլվանիայում (ԱՄՆ)։ Նրա հիմնադիրը՝ Ջիմ Գրեյվերը՝ տեղի բեյսբոլի թիմի մարզիչը, համարվում էր Լայոնս ակումբի ակտիվ անդամ։ Ակումբի առաջին կազմում ընդգրկված էին Աբինգթոնի բարձրագույն դպրոցի 35 աշակերտներ, որոնցից 26-ը Գրեյֆերի բեյսբոլի թիմի անդամներ էին։

1964 թվականին Գրեյվերի հիմնադրած շարժումը գրավել է Լայոնսի շրջանային դեպարտամենտի (անգլ.՝ Lions district) ուշադրությունը։ Լեո ակումբը ստացել է հովանավորչական օգնություն և հնարավորություն Փենսիլվանիայից դուրս տարածվելու և զարգանալու։ 1967 թվականին շարժումն արդեն ներառել է շուրջ 200 ակումբ, որոնք ստեղծվել են աշխարհի 18 երկրներում, և ճանաչվել է Lions Clubs International պաշտոնական երիտասարդական ծրագրի կողմից։ Հաջորդ տարվա ընթացքում ակումբների թիվն ավելացել է 4 անգամ, և 1968 թվականի վերջին աշխարհի 48 երկրներում եղել է 918 Լեո ակումբ։

Լեո ակումբի պաշտոնական կայքի տրամադրած տվյալների համաձայն։

  • 2000-րդ ակումբը ստեղծվել է 1974 թվականին։
  • 5000-րդ ակումբը («Fomeque Monarca» Կոլումբիայում) ստեղծվել է 1996 թվականին[1]

2010 թվականի սկզբին Լեո ակումբի շարժումը գրանցվել է աշխարհի 142 երկրներում և ունեցել է 144000 անդամ ամբողջ աշխարհում

Ակումբի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժման հիմնական հովանավորներն ու համակարգողներն են Լայոնս ակումբների միջազգային ասոցիացիան (անգլ.՝ The International Association of Lions Clubs) կամ LCI-ը (անգլ.՝ Lions Clubs International)։ Լեո ակումբները, որոնք կազմակերպվում են երկրում, միավորվում են Լեո գավառում, իսկ ակումբի անդամները կոչվում են առյուծներ (անգլ.՝ Leos

Յուրաքանչյուր ակումբ ունի իր կառավարումը (այսպես կոչված սպաներ), որոնց թվին են պատկանում ակումբի նախագահը, նրա տեղակալը, գանձապահը և քարտուղարը։ Բացի այդ, կանոնադրությամբ նախատեսվում է ունենալ տարբեր հանձնաժողովներ (ըստ ֆինանսների, ուղղությունների, նախագծերի)։ Յուրաքանչյուր Լեո ակումբ ենթարկվում է գավառի Լայոնս ակումբին։

Լեո ակումբների գործունեության հիմնական ոլորտը տարեցների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց համար տարբեր սոցիալական նախագծերի և միջոցառումների անցկացումն է առողջապահության, կրթության, ինքնազարգացման ոլորտներում։ Լեո ակումբները կարող են նախագծեր իրականացնել ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ Լեո ակումբների կամ կողմնակի կազմակերպությունների հետ համագործակցությունում[2]։

2002 թվականին Լեո ակումբները բաժանվել են երկու ուղղությունների՝ ըստ անդամների տարիքի[3]

  • Ալֆա (Alpha), անդամ կարող են լինել 12 տարեկան երիտասարդները (անդամակցության նվազագույն տարիքը) մինչև չափահաս տարիք։
  • Օմեգա (Omega), չափահասության տարիքից մինչև Lionz Dystrickt-ի կողմից սահմանված առավելագույն հնարավոր տարիքը (սովորաբար 30 տարի)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «LEO club: Officers' Handbook» (PDF) (անգլերեն). Lions Clubs International. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2006 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. Львы помогают глухим детям(ռուս.) // Аргументы и факты : газета. — 1999. — № 11.
  3. «Common Questions about the Leo Club Program» (PDF) (անգլերեն). The International Association of Lions Clubs. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.