Լեո Վարադկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեո Վարադկար
 
Կուսակցություն՝ Ֆինե Գել
Կրթություն՝ Թրինիթի քոլեջ, The King's Hospital? և Դուբլինի Թրինիթի քոլեջի բժշկական դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բժիշկ և միջազգային ֆորումի մասնակից
Ծննդյան օր հունվարի 18, 1979(1979-01-18)[1][2][3] (44 տարեկան)
Ծննդավայր Դուբլին, Իռլանդիա[4][5]
Քաղաքացիություն  Իռլանդիա[6][7][8]
 
Կայք՝ leovaradkar.ie
 
Պարգևներ

Լեո Վարադկար (իռլանդերեն՝ Leo Varadkar; հունվարի 18, 1979(1979-01-18)[1][2][3], Դուբլին, Իռլանդիա[4][5]), հնդկական ծագմամբ իռլանդացի քաղաքական գործիչ։ 2017 թվականից գլխավորում է Ֆինե Գել կուսակցությունը։ 2017 թվականից հունիսին նշանակվել է Իռլանդիայի վարչապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեո Վարադկարը ծնվել է 1979 թվականի հունվարի 18-ին Դուբլինում։ Նրա հայրը եղել է մումբայցի բժիշկ Աշոկա Վարադկարան, իսկ մայրը՝ Միրիամ Վարադկարը։ Նրա ծնողները միմյանց հետ աշխատել են Բերկշիրի Սլաու քաղաքում։ 1970-ական թվականներին ընտանիքը տեղափոխվել է Իռլանդիա։ Լեո Վարադկարը նույնպես դարձել է բժիշկ։ 2007 թվականին ընտրվել է Իռլանդիայի ստորին պալատի անդամ։ 2011 թվականին Համաշխարհային տնտեսական ճգնաժամիցի սկսվելուց հետո, Ֆինե Գելը գլխավորել է խորհրդարանական իշխող կոալիցիան, որին պատկանել է Վարադկարը։ Վերջինս, այդ ժամանակ, դարձել է տրանսպորտի, տուրիզմի և սպորտի նախարար, այնուհետ նաև՝ առողջապահության նախարար։ 2015 թվականին իռլանդական RTE հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ համասեռամոլ է,ընդ որում մինչև 1990-ական թվականները Իռլանդիայում միասեռական ամուսնությունները անօրինական են եղել[9]։

2016 թվականի փետրվարին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, վերընտրվել է ստորին պալատի պատգամավոր՝ Արևմտյան Դուբլինից[10]։

2016 թվականի մայիսի 6-ին ստացել է սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնը, որը նորից գլխավորել է Էնդա Քեննին[11]։

2017 թվականի հունիսի 2-ին հաղթանակ է տարել գյուղատնտեսության գործող նախարար Սայմոն Քովնիին։ Մի քանի օր անց նա նշանակվել է Իռլանդիայի վարչապետ՝ դառնալով երկրի առաջին համասեռամոլ և ամենաերիտասարդ վարչապետը՝ երկրի պատմության մեջ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]