Jump to content

Լեոնիդ Իշչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Իշչուկ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1951(1951-01-10)
Ծննդավայր Ստարոկոնստանտինով, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ ապրիլի 24, 2024(2024-04-24) (73 տարեկան)
Մահվան վայր Խմելնիցկի, Ուկրաինա
Դիրք պաշտպան

Լեոնիդ Նիկոլաևիչ Իշչուկ (ուկրաիներեն՝ Леонід Миколайович Іщук, հունվարի 10, 1951(1951-01-10), Ստարոկոնստանտինով, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 24, 2024(2024-04-24), Խմելնիցկի, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել խաղում պաշտպանի դիրքում։ Կարիերայի ավարտից հետո դարձել է մարզիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Խմելնիցկի քաղաքի «Դինամոյի» սան, որտեղ էլ սկսել է իր ֆուտբոլային կարիերան։ 1970 թվականին զորակոչվել է բանակ, ծառայության ընթացքում հանդես է եկել «Օդեսա» (ՄԱ) (ուկրաիներեն՝ Одеса (спортивний клуб)) ակումբում։ 1971 թվականին հրավիրվել է Սևաստոպոլի «Ավանգարդ» ակումբ, որտեղ հանդես է եկել մինչև 1975 թվականը։ 1977 թվականին նա վերադարձել է Խմելնիցկի, որտեղ երկու մրցաշրջան խաղացել է տեղի «Պոդոլեում»։ 1979 թվականին տեղափոխվել է Կրոպիվնիցկի քաղաքի «Զվեզդա»։

1980-1981 թվականներին հանդես է եկել Պոդգայցի «Նիվայի» կազմում, որը մասնակցել է ֆիզկուլտուրայի թիմային մրցումներին։ 1981 թվականի ամռանը նա դարձել է Պավլոգրադի «Կոլոսի» խաղացող, որտեղ էլ ավարտել է իր խաղային կարիերան։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո Լեոնիդ Իշչուկը զբաղվել է մարզչական գործունեությամբ, նա օգնել է «Կոլոսի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պոպինաչենկոյին, հետագայում աշխատել է Ախտիրկայի «Նեֆտյանիկում» և Չեռնիգովի «Դեսնայում»։ Իշտվան Շեկեցի հրաժարականից հետո դարձել է«Պոդոլեի» գլխավոր մարզիչը[1]։ 1994 թվականին դարձել է Իգոր Յավորսկու օգնականը Տերնոպոլի «Նիվայում»։ 1998 թվականին Յավորսկու հրաժարականից հետո նա հանդես է եկել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Հետագայում նա կրկին գլխավորել է Տերնոպոլի ակումբը 2003 և 2004 թվականներին։ Ստարոկոնստանտինովի «Սլուչ» սիրողական թիմի հետ հաղթել է Խմելնիցկի շրջանի առաջնությունը և գավաթը[2]։

Լեոնիդ Իշչուկը մահացել է 2024 թվականի ապրիլի 24-ին 73 տարեկան հասակում[3], թաղվել է Ստարոկոնստանտինովում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Чемпионат СССР, 2 лига, 6 зона (1990 год)» (ուկրաիներեն). Фанатский уголок Подолья. Արխիվացված օրիգինալից 2014-05-17-ին. Վերցված է 2024-02-23-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. «В Староконстантинове попрощаются с футболистом и тренером Леонидом Ищуком» (ուկրաիներեն). starkon.city. Արխիվացված օրիգինալից 2024-04-26-ին. Վերցված է 2024-04-26-ին.
  3. «Помер колишній головний тренер тернопільської "Ниви"». Новини Тернополя і області - За Збручем (ուկրաիներեն). 2024-04-25. Արխիվացված օրիգինալից 2024-04-25-ին. Վերցված է 2024-04-25-ին.
  4. «В Староконстантинове попрощаются с футболистом и тренером Леонидом Ищуком» (ուկրաիներեն). starkon.city. Արխիվացված օրիգինալից 2024-04-26-ին. Վերցված է 2024-04-26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]