Լեոնիդ Դյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Դյակով
ռուս.՝ Леонид Владимирович Дьяков
Ծնվել էդեկտեմբերի 20, 1932(1932-12-20)
ԾննդավայրՌոգոժկինո (Ազովի շրջան), Ազովի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 5, 2017(2017-02-05) (84 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն

Леонид Владимирович Дьяков (ռուս.՝ Леонид Владимирович Дьяков, դեկտեմբերի 20, 1932(1932-12-20), Ռոգոժկինո (Ազովի շրջան), Ազովի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - փետրվարի 5, 2017(2017-02-05), Դոնի Ռոստով, Ռուսաստան), խորհրդային ռուս բանաստեղծ, ԽՍՀՄ Գրողների միության, Ռուսաստանի գրողների միության (1988) անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Դյակովը ծնվել է 1932 թվականին Ռոստովի մարզի Ազովի շրջանի Ռոգոժկինո խուտորում` ձկնորսի ընտանիքում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատել է Բուդենովի անվան (այժմ` «Խաղաղ Դոն») ձկնորսական կոլտնտեսությունում։ Պատերազմի ավարտից հետո Ռոգոժկինոյում ավարտել է դպրոցը, այնուհետև` Ձկնորսական ինստիտուտը։ Աշխատել է ձկնարդյունաբերության ոլորտում։ 20-րդ դարի 70-ական թվականներից գրել է բանաստեղծություններ։ 1988 թվականից դարձել է ԽՍՀՄ գրողների միության, ապա` Ռուսաստանի գրողների միության անդամ։

Մահացել է 2017 թվականի փետրվարի 5-ին Դոնի Ռոստովում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ գրել է երիտասարդ տարիքում։ Բանաստեղծությունների թեման եղել է Դոնի բնությունը, նրա գետերը, տափաստանները, եղանակները, հայրենի ֆերմերները[1]։ 1970-ական թվականներին լրջորեն զբաղվել է պոեզիայով։ Այդ որոշման վրա իրենց ազդեցությունն են ունեցել բանաստեղծներ Դանիիլ Դոլինսկին, Վլադիմիր Ֆիրսովը, Ալեքսանդր Ռոգաչևը, Նիկոլայ Սկրեբովը, Անատոլի Գրիցենկոն, արձակագիր Ալեքսեյ Կորկիշենկոն։

Բանաստեղծի առաջին հրատարակությունները հայտնվել են «Գիշերային Ռոստով», « «Մուրճ», «Կոմսոմոլեց», «Գրական թերթ», «Դոն», «Վերելք», «Երիտասարդ գվարդիա», «Մոսկվա», «Բարեկամություն» մոսկովյան թերթերում ու ամսագրերում։ Հրատարակվել է բուլղարական թերթերում։

Նրա առաջին գիրքը` «Սպիտակավուն տարափ», հրատարակվել է Ռոստիզդատում 1979 թվականին։ Այնուհետև գրքերը տպագրվել են ռոստովյան և մոսկովյան հրատարակչություններում` «Երդվում եմ Դոն», «Русые вербы», «Սիրո ամառ», «Լիրիկա» և այլն։ 1988 թվականին, երբ հրատարակվեց Դյակովի երրորդ գիրքը, նա անդամագրվեց ԽՍՀՄ գրողների միությանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Белогривый ливень. 1979.
  • Кланяюсь Дону. 1983.
  • Русые вербы. 1984.
  • Лето любви. 1988.
  • Лирика. 1992.
  • Трава синеокая. 1992.
  • От сердца к сердцу. 1994.
  • Светлая музыка осени. 1997.
  • Признание в любви. 2000.
  • Уходит лето. 2002.
  • Песня о Доне. 2003.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիտալի Զակրուտկինի անվան գրական մրցանակի դափնեկիր (1997) «Սրտից սիրտ» բանաստեղծությունների գրքի համար
  • Շոլոխովի անվան մրցույթի դափնեկիր Շոլոխովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ (2005), «Երգեր Դոնի մասին» գրքի համար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Справочник. Ростовское региональное отделение Союза писателей России. Ростов-на-Дону, 2011г. Леонид Владимирович Дьяков, с. 26.
  • Грачев Д. Знаменитые наши земляки /Д. Грачев //Азовская неделя. – 2008. – 27 марта. С. 3.
  • Тартынский Л. Поэт не из расчета, а по велению души // Вечерний Ростов. 2008. 11 января. С. 8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]