Լենվիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լենվիկից)
Լենվիք
նորվ.՝ Lenvik

Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակformer municipality of Norway?
Մտնում էԹրոմս
ՎարչկենտրոնՖիննսնես
Հիմնական լեզուչեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը)
Բնակչություն (2007)11160
Տարածք892.51
Հիմնադրված է1837 թ.
Սահմանակցում էԹրոմսյո, Բալսֆյորդ, Մոլսելվ, Սյորռեիսա, Թրանյոյ և Բերգ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1931
lenvik.kommune.no
Լենվիք կոմունան Թրոմս ֆյուլքեի քարտեզին

Լենվիք (նորվ.՝ Lenvik), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Ֆիննսնես քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 892.51 կմ² տարածք[1]։

Լենվիքի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենվիք կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված են դեղին գույնի երեք բամբուկ։ Վերջիններս խորհրդանշում են կոմունայում իրար կողքի բնակվող երեք ժողովուրդներին՝ նորվեգացիներ, քվեններ և սաամներ[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Լենվիք կոմունայում բնակվում է 11160 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա։ Վերջին տարիներին փոքր-ինչ աճ է գրանցվում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)