Լենինյան դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենինյան դրոշ

«Լենինյան դրոշ», զինվորական երկօրյա թերթ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրկովկասյան զինվորական օկրուգի «Լենինսկոյե զնամյա» (ռուսերեն) թերթի հայերեն տարբերակը։ Լույս է տեսել 1942–1956 թվականներին Թբիլիսիում (1942–1945 թվականներին՝ «Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի մարտիկ»)։ Խմբագիրներ՝ Արամայիս Մնացականյան, Վարդան Ղազանչյան, Սուրեն Գրիգորյան, Վարդան Վարդանյան։ Լուսաբանել է պատերազմի ընթացքը Կովկասյան ռազմաճակատում, հայ ժողովրդի հերոսական անցյալի օրինակով ոգևորել է զինվորներին, ներկայացրել հայկական ռազմարվեստի պատմությունը։ Թերթը մեծ ավանդ ունի հայկական ռազմական տերմինների մշակման և արմատավորման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։