Լենինի հրապարակ (Վոլգոգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հրապարակ (այլ կիրառումներ)
Լենինի հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿենտրոնական շրջան
Ստեղծում1905
Անվանվել էԱրյունոտ կիրակի և Վլադիմիր Լենին
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Լենինի հրապարակ (ռուս.՝ Площадь Ленина), հրապարակ Վոլգոգրադի Կենտրոնական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև հեղափոխությունը, հրապարակը կոչվել է Սուրբ Նիկոլաս եկեղեցի անունով, որը գտնվել էր հրապարակում։ Հրապարակը անբարեկարգ է եղել, չի ունեցել ճանապարհային ծածկույթ, և համարվել է Աստրախանից և Ցարիցինից դեպի Մոսկվայի և այլ քաղաքներ ձկներ տեղափոխող սայլերի կայանատեղի։

Իր գոյության ընթացքում հրապարակում բազմիցս անցկացվել են հանրահավաքներ և գործադուլներ։ 1920-ական թվականներին, ի հիշատակ Արյունոտ կիրակիի, այն ստացել է նոր անուն՝ Հունվարի 9-ի հրապարակ։

Առաջին հնգամյա պլանների ընթացքում քաղաքի և հրապարակի արտաքին տեսքը կտրուկ փոխվել է. ավերված Սուրբ Նիկոլաս եկեղեցու տարածքում կառուցվել են բազմաթիվ բնակելի տներ։

Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ բնակելի տներից մեկում ամրացան մի խումբ խորհրդային զինվորականներ՝ լեյտենանտ Աֆանասևի հրամանատարությամբ (սերժանտ Պավլովը խմբի մարտիկներից մեկն էր, Հայրենիքին հերոսական օրինակներ էին պետք, և տունը կոչվեց սերժանտ Պավլովի տուն) և պաշտպանեցին տունը 58 օրերի ընթացքում։ Պատերազմի ընթացքում հրապարակը լուրջ վնասվեց։ Ի հիշատակ պաշտպանների՝ Հունվարի 9-ի հրապարակը անվանափոխվեց Պաշտպանության հրապարակի։

1951 թվականին կառուցվել են միանման չորս բնակելի շենքեր, որոնք Պավլովի տան շուրջ կազմավորել են քառանկյուն՝ դրանով որոշելով հրապարակի հետագա զարգացման բնույթը։ Ավելի ուշ նոր տները կառուցվել են կիսակլոր սյունաշարով, իսկ Պավլովի տան ճակատը զարդարվել է հարթաքանդակով, որտեղ պատկերված է հերոսի կերպարը պաշտպանական մարտերի դրվագների ֆոնի վրա։

1960 թվականին Լենինի հուշարձանի տեղադրումից հետո հրապարակը ստացավ պրոլետարիատի ղեկավարի անունը։ Լենինի հուշարձանի հեղինակը քանդակագործ Ե. Վ. Վուչետիչն է, ճարտարապետը՝ Տ. Ա. Զախարովը։ Լենինի բրոնզե արձանը ձուլվել է Միտիշչինի գեղարվեստի ձուլման գործարանում։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը (պատվանդանի հետ միասին) կազմում է 18,8 մետր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակի հյուսիսային հատվածում կա տրամվայի արագընթաց համանուն կայարան։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը պատկերված է Ստալինգրադի ճակատամարտեր արգելոց-թանգարանում գտնվող «Ստալինգրադում գերմանական ֆաշիստական զորքերի պարտությունը» պանորամայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • С.А. Аргасцева, Л.В. Гуренко. «Свод историко-архитектурного наследия Царицына - Сталинграда - Волгограда. (1589-2004 гг.)». - Панорама, 2004. - С. 63, 64. - 240 с.