Լենինի հուշարձան (Մոսկվա, Կրեմլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
Վ. Ի. Լենինի հուշարձան Կրեմլում
Լենինի հուշարձանը 1975 թվականին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան, գոյություն չունեցող շենք կամ կառույց և պատմության հուշարձան
Ստեղծում1967
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԲնակավայրՄոսկվա, Մոսկովյան Կրեմլ և Գորկի Լենինսկիե
Շինության ձևՔանդակ
Մասն էԲոլշիե Գորկի
Ներկա վիճակՏեղափոխվել է Լենինսկիե Գորկի
 Statue of Lenin from Kremlin Վիքիպահեստում

Վ. Ի. Լենինի հուշարձան Կրեմլում (ռուս.՝ Памятник В. И. Ленину в Кремле), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինին։ Գտնվել է Մոսկովյան Կրեմլում, Տայնիցկի այգում։ 1995 թվականին ապամոնտաժվել է և տեղափոխվել Լենինսկիե Գորկի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին, Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի տարում, անցկացվեց Մոսկովյան Կրեմլում Վ. Ի. Լենինի լավագույն հուշարձանի մրցույթ, որին մասնակցեց ավելի քան 50 հեղինակ։ Լավագույնը ճանաչվեց լենինգրադցիներ` քանդակագործ Վենիամին Պինչուկի և ճարտարապետ Սերգեյ Սպերանսկու աշխատանքը։

Հուշարձանը հանդիսավորությամբ բացվեց 1967 թվականի նոյեմբերի 2-ին, Տայնիցկի այգում։ Այն պատրաստված էր բրոնզից, իսկ պատվանդանը` Ուկրաինայում արդյունահաված մուգ մոխրագույն գրանիտից, հարթակը հուշարձանի շուրջը սալապատված էր լաբրադորիտե ողորկված սալերով[1]։

Վ. Բ. Պինչուկը երկար տարիներ աշխատել է Լենինի կերպարի վրա։ Հայտնի են նրա «Վ. Ի. Լենինը Ռազլիվում» (1935), «Վ. Ի. Լենինը ամբիոնի մոտ» (1973) աշխատանքները։ Այդ իսկ պատճառով Կրեմլի տարածքում կառուցված հուշարձանում նրան հաջողվել էր ստեղծել Լենինի պատմականորեն նույնական կերպարը։ Հեղինակը պատմում էր, որ ցանկացել է Լենինին ցույց տալ պուրակում նստարանին նստած, որ դիտողը ցանկանար կանգնել հուշարձանի մոտ[2]։

Լենինն ապրել ու աշխատել է Կրեմլում ավելի քան հինգ տարի` 1918 թվականի մարտից, երբ մայրաքաղաքը տեղափոխվեց Մոսկվա, մինչև 1923 թվականի մայիս։ Լենինի անձնական բնակարանը և գրասենյակը գտնվում էին Սենատի նախկին շենքի երրորդ հարկում։ 1955-1994 թվականներին դա թանգարան էր, որն այցելել էր ավելի քան երկու միլիոն մարդ։

1898-1918 թվականներին Տայնիցկի այգում գտնվել է կայսր Ալեքսանդր II-ի հուշարձանը։ Այստեղ 1920 թվականի մայիսի 1-ին անցկացվել է համառուսաստանյան շաբաթօրյակ, որին մասնակցել է Լենինը և անձամբ կազմակերպել մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի հուշարձանի քանդումը։

1995 թվականին Լենինի հուշարձանը ապամոնտաժվել է, քանդակը տեղափոխվել է Կրիմսկայա առափնյա փողոցում գտնվող «Արվեստների զբոսայգի» («Մուզեոն»), այնուհետև` Լենինսկիե Գորկի, որտեղ այն գտնվում է մինչ օրս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Популярная художественная энциклопедия, 1986
  2. И. К. Мячин По Москве-реке. — М.: Московский рабочий, 1977. — 336 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • И. Г. Абельдяева Памятник В. И. Ленину в Кремле. — М.: Московский рабочий, 1984. — 64 с.
  • Р. Ф. Кожевников Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983. — 320 с.