Լենինի հուշարձան (Մոսկվա, Կալուժսկայա հրապարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
Լենինի հուշարձան
Լենինի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և արձան
ՃարտարապետԳլեբ Մակարևիչ
Ստեղծում1985
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրKaluzhskaya Square?
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Statue of Lenin, Kaluzhskaya Square Վիքիպահեստում

Լենինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ленину), հուշարձան Մոսկվայի Կալուժսկայա հրապարակի[1] (տեղադրման ժամանակ՝ Հոկտեմբերյան) կենտրոնում, որը նվիրված է Վլադիմիր Լենինին, տեղադրվել է 1985 թվականին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Լև Կերբելը, Վլադիմիր Ֆեոդորովը, ճարտարապետներ Գլեբ Մակարևիչը, Բ. Ա. Սամսոնովը[2]։ Սա Մոսկվայում Լենինի ամենամեծ հուշարձանն է[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ. Ի. Լենինի բրոնզե քանդակը պատրաստվել է լենինգրադի «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում[4]։ Այն Բիրոբիջանում 1978 թվականին տեղադրված Լենինի արձանի հեղինակային պատճենն է[1]։ 360 տոննա քաշով պատվանդանի քարե միաձույլ սյունը առաջնային մշակումից հետո տեղակայման վայր է տեղափոխվել 128 անիվ ունեցող քարշակով[5]։ Հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 1985 թվականի նոյեմբերի 5-ին՝ ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի բարձրությունը 22 մետր է։ Կարմիր ողորկված գրանիտից պատրաստված գլանաձև սյան գագաթին տեղադրված է Վ. Ի. Լենինի բրոնզե քանդակը ողջ հասակով[1]։ Նրա իրանը ձգտում է առաջ, հայացքը նայում է հեռուն[4]։ Լենինի վերարկուի կոճակները քանդված են, փեշերից մեկը քամին հետ է քշել, աջ ձեռքը բաճկոնի գրպանում է[1]։

Պատվանդանի հիմքում բազմաֆիգուր հորինվածք է, որը ներառում է տարբեր ազգությունների հեղափոխական զինվորների, բանվորների և նավաստիների։ Նրանցից վերև ծածանվող դրոշի ֆոնին կին է, որը մարմնավորում է հեղափոխությունը։ Պատվանդանի հետևում երկու երեխաներով կնոջ պատկեր է, որը մարմնավորում է հեղափոխության թիկունքը։ Ավագ տղայի ձեռքին հեղափոխական թերթեր են[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]