Լենինի հուշարձան (Մոսկվա, Կազանի կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Լենինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ՃարտարապետՍերգեյ Չեռնիշով
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն

Վ. Ի. Լենինի հուշարձան (ռուս.՝ Памятник В. И. Ленину), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինին։ Քանդակը պատրաստված է գիպսից[1], այն պատճենվել է քանդակագործ Գեորգի Ալեքսեևի քանդակից, ճարտարապետ Սերգեյ Չեռնիշովն այն տեղադրել է ցածր պատվանդանի վրա` Մոսկվայի Կազանի կայարանի կենտրոնական սպասասրահի մուտքի մոտ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի բնօրինակը ստեղծել է քանդակագործ Գեորգի Ալեքսեևը «Պրոլետարկա» գործարանի աշխատակիցների միջոցներով և տեղադրել Տվեր քաղաքում 1925 թվականի մայիսի 1-ին։ Քանդակագործն անձամբ է եկել Տվեր՝ մասնակցելու արձանի տեղադրմանը։ Հետագայում քանդակից պատրաստվել է գիպսե կրկնօրինակ, որը տեղադրվել է Մոսկվայի Կազանի կայարանում[3]։ «Կոչ անող առաջնորդ» աշխատանքին հավանություն է տվել Լենինի հիշատակը հավերժացնելու հանձնաժողովը՝ ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում «վերարտադրելու և տարածելու համար»։

Լենինի պատկերաքանդակը պատրաստված է գիպսից՝ 19-րդ դարի ռեալիստական քանդակի ավանդույթներով և ունի մոտ երկու մետր բարձրություն։ Հորինվածքի բնութագրիչ առանձնահատկությունը Լենինի պարզած ձեռքի կոչ անող ժեստն է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Памятники В. И. Ленину
  2. Р. Кожевников «Скульптурные памятники Москвы»
  3. Полякова Е. А. Утраченные памятники города Твери // Монументальная городская скульптура / Ключкина А. А. — Тверь: Центр. гор. б-ка им. А. И. Герцена, 2007.
  4. колл. авт. Свод памятников архитектуры и монументального искусства России. Тверская область / Г. Смирнов. — Наука. — М., 2003. — Т. 1. — С. 570. — 1000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • колл. авт. Свод памятников архитектуры и монументального искусства России. Тверская область / Г. Смирнов. — Наука. — М., 2003. — Т. 1. — 816 с. — 1000 экз.
  • колл. авт. Город Калинин // Сводный список памятников истории и культуры Калининской области, состоящих под государственной охраной. — Калинин, 1986.
  • Полякова Е. А. Утраченные памятники города Твери // Монументальная городская скульптура / Ключкина А. А. — Тверь: Центр. гор. б-ка им. А. И. Герцена, 2007.
  • колл. авт. Ленину В. И. памятники // Тверская область: энциклопедический справочник. — Тверь, 1994. — С. 146-147.