Jump to content

Լենինգրադի ռմբակոծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենինգրադի ռմբակոծություն
Լենինգրադի շրջափակում
Թվական
Վայր
Արդյունք {{{արդյունք}}}

Լենինգրադի ռմբակոծություն, Լենինգրադի վրա ավիահարձակման շարք, որն իրականացրել է նացիստական Գերմանիայի ավիացիան Երկրորդ հայրենական պատերազմի ժամանակ (1941-1943 թվականներ)։

Երեք տարվա ընթացքում գերմանական ավիացիան իրականացրել է 272 օդային հարձակումներ (դրանիցի 193՝ գիշերը)։ Բաց է թողնվել 69613 այրվող և 4686 ֆուգասային ռումբեր։ Օդային տագնապը հայտարարվել է 642 անգամ, և տևվում էր 702 ժամ[1][2]։

Գերմանական ինքնաթիռները (Me-109, Ю-88) բազավորվում էին Գատչինայի և Սիվերսկու[3], ինչպես նաև Լյուբանի, Պսկովի և Տոսնոյի շրջաններում։

Օդային հարձակումների դինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին Լենինգրադի վրա իրականացվել է 17 խմբակային օդային հարձակում (8-ը ցերեկը, 9-ը գիշերը)։ Ընդ որում քաղաք ճեղքեցին հարձակմանը մասնակից ինքնաթիռների աննշան քանակ[4]։ Սեպտեմբերին իրականացվեց 23 խմբային հարձակում (դրանցից 11 ցերեկը), հոկտեմբերին՝ 18[5]։ 1942 թվականի սկզբին օդային հարձակումները դադարեցին։ Ընդհանուր առմամբ օդային հարձակումներն ուներին անհանգստացնող բնույթ, Նևայի վրայի ոչ մի կամուրջ չէր քանդվել, ինչպես չէին տուժել Լիտեյնի պողոտայում Սմոլնի և ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի շենքերը[6]։

Լենինգրադի հակաօդային պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հունիսին քաղաքի հակաօդային պաշտպանությունն իրականացնում էին ՀՕՊ-ի Հյուսիսային գոտին։ Լենինգրադից դուրս դրա կազմից գտնվում էր ՀՕՊ-ի 2-րդ կորպուսը և օպերատիվ դրան ենթարկվող ՀՕՊ կործանիչների ավիացիոն 7-րդ կորպուսը։ Լենինգրադին պաշտպանում էին 6 զենիթա-հրետանային դասակներ (115, 169, 189, 192, 194, 351), 2-րդ զենիթային գնդացիրային դասակը և այլ ենթաբաժիններ։ Սպառազինությունը կազմում էր 305 կործանիչներ, մոտ միջին տրամաչափի 600 զենթային զենք (պլյուս ևս պահեստային 246) և 94 փոքր տրամաչափի, 141 զենիթային գնդացիր։ ՀՕՊ ուժերը տեղակայված էին արգելափակման օդապարիկներով և լուսարձակող դասակներով (438 լուսարձակող)[7][8]։ Պաշտպանների սպառազինության մեջ կային նաև Ռուս-1 և Ռուս-2 ռադիոլոկացիոն կայան։ Պատերազմի առաջին տարվա ավարտին Լենինգրադի ՀՕՊ և Կյանքի ճանապարհը ապահովում էին Ռուս-2-ի 10 կայաններ[9]։

Հակառակորդի առաջին ինքնաթիռը խոցվել է 192 զենիթա-հրետանային գնդի15-րդ մարտկոցի կողմից, հուլիսի 23-ի գիշերը KGr.806 1-ին էսկադրիլիայի Ju-88A, վնասվածք ստանալով այրվեց և հարկադիր վայրէջք կատարեց։ Անձնակազմի բոլոր անդամները՝ ներառյալ հրամանատարը՝ լեյտենանտ Հանս Թուրմեյերը (Hans Turmeyer) գերի ընկան[10]

Դիպուկ կրակի համար 192 զենիթա-հրետանային գնդի 15-րդ մարտկոցի հրամանատար Պիմչենկով Ալեքսեյ Տիտովիչը պարգևատրվեց Կարմիր Խաչ շքնանշանով։

Ֆիննական ավիացիայի դերակատարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինգրադը հարավից շրջափակվել էր գերմանական զինված ուժերի կողմից (ֆոն Լեեբ) և հյուսիսից՝ ֆինների։ Այնուամենայնիվ ֆիննական ավիացիան քաղաքի վրա հարվածներ չէր հարձակում։ Միայն1944 թվականին (փետրվարի 21 և մարտի 10) ֆիննական ինքնաթիռները ռմբակոծեցին Լենինգրադի հյուսիսային հատվածների խորհրդային օդանավակայանները․ Գորսկայա, Կասիմովո, Լևաշովո, Յուկի[11]։ Պատմաբանները հիշատակում են նաև Յոենսուուից 1944 թվականի ապրիլի 4-ին 35 ռմբարկոծիչների հարձակումը, որոնք հանդիպեցին խորհրդային Հակաօդային պաշտպանության կրակին և չկարողացան ճեղքեր քաղաք[12][13]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռմբակոծությունից զոհվել է ավելի քան 2 հազար մարդ, 10 հազարը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վիրավորում[2]։

Նշանակալից ավիահարձակումների ժամանակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով զոհվածների հիշատակին նվրված ցուցատախտակ (Սուվորովի պողոտա, 50-52)
  • 1941 թվականի սեպտեմբերի 8-ին քաղաքն ենթարկվեց առաջին կրկնակի ավիահարձակման։ 18։ 55-ին 23 գերմանական Dornier Do 17 ինքնաթիռներ (օբերսթ Հ․ Ռիքհոֆ)[14] ռմբակոծեցին Բադաևսկու պահեստները՝ ոչնչացնելով 3 հազար տոննա ալյուր։ Երկրորդ հարձակման ժամանակ վնասվածքներ ստացան Մոսկովյան կայանը և քաղաքի գլխավոր ջրմուղկայանը։
  • 1941 թվականի սեպտեմբերի 10-ին գերմանական 20 ռմկակոծիչ ինքնաթիռներ քաղաքի վրա հարձակում իրականացրին՝ ռուբեր արձակելով Կիովյան գործարանի, նավաշինարանի և հրուշակեղենի գործարանի վրա։ Երկրորդային ռմբակոծության ենթարկվեցին Բադաևսկու պահեստները։
  • 1941 թվականի սեպտեմբերի 19-ին լուֆթվաֆեն Լենինգրադի վրա իրականցրեց 6 հարձակում, որին մասնակցում էին մինչև 276 գերամանական ինքնաթիռներ։ Հարձակման արդյունքում զոհվեց ավելի քան 1000 մարդ («ամենասարսափելի օդային հարձակում»), զոհվածների մեծամասնությունը Սուվորովի պողոտայի հիվանդանոցում էր։ Վնասվեցին Մարիինյան թատրոնը և Հյուրերի տունը։ Լենինգրադի պաշտպաններին հաջողվեց խոցել հակառակորդի միայն 5 ինքնաթիռ[14]։
  • 1941 թվականի սեպտեմբերի 21, 22 և 23-ին եղել են Կրոնշտադտյան ռազմա-ծովային բազայի և Բալթիկ ծովի նավահանգստի նավերի զանգվածային ավիահարձակումներ։ Մասնակցել են մինչև 400 գերմանական ինքնաթիռներ։ Արդյունքում խորտակվեցին և շարքից դուրս հանվեցին «Մարատ» գծանավը, «Մինսկ» առաջնորդ նավը, էսկադրային ականակիր «Ստերեգուշի», «Հողմապտույտ» պահակային նավը, «Պիոներ» հրետանավը և М-74 սուզանավը։ «Հոկտեմբերյան հեղափոխություն» գծանավը, երկու հածանավը, երեք էսմինեցը, ականադիր նավը և մի շարք այլ նավեր վնասվածքներ ստանցան[15][16][17]։
  • 1941 թվականի սեպտեմբերի 27-ին քաղաքի վրա երեք ավիահարձակումներում (ժամը 8, 12 և 17) մասնակցել են 197 գերմանական ինքնաթիռ։ Հարձակումն իրականացվեց Ֆիննական ծոցի կողմից։ Գերմանական ավիացիան իրականացրել է ռմբակոծություններ 2-3 կմ բարձրությունից։ Հարձակումներն իրականացվում էին խմբերով՝ 10-15 ինքնաթիռներով։ Հիմնական հարվածը հասցվում էին խորհրդային օդանավակայաններին (Կոմենդանտսկի, Լևաշովո, Մանուշկինո, Ուգլովո)։ Ռումբերի պայթյուններից զոհվել է 28 մարդ, 100-ը ստացել են վիրավորումներ։
  • 1941 թվականի նոյեմբերի 5-ին Լենինգրադի երկնքում տեղի ունեցավ օդային կռիվ, որի արդյունքում օդաչու Սևաստիանովը իր Ի-153 ինքնաթիռով զարկեց Heinkel He 111։ Գերմանական ինքնաթիռի բեկորներն ընկան Թավրիզյան այգում։ Գերմանական ավիացիայի հարձակումներից տուժել են Красный выборжец և Ֆինլանդյան կայարանը։
  • 1942 թվականի ապրիլի 4-30-ին գերմանական ավիացիան կենտրոնացած էր Բալթֆլոտի ռմբակոծության վրա (Այսշթոս)։
  • 1943 թվականի մայիս․ Լենինգրադի անհնագստացնող ռմբակոծություններում առաջին անգամ գործածվեցին FW-190 ինքնաթիռներ։
  • 1943 թվականի հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել լյուֆթաֆեի՝ Լենինգրադի վրա վերջին օդային հարձակումը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Коллектив авторов Войска противовоздушной обороны страны. — М: Военное издательство, 1968. — С. 211.
  2. 2,0 2,1 «Ленинград, 21 декабря 1943: Советские лётчики наносят удары в глубине немецкой обороны». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  3. «Как один химик прекратил бомбардировки Ленинграда». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  4. Коллектив авторов Войска противовоздушной обороны страны. — М: Военное издательство, 1968. — С. 136.
  5. Светлишин Н. А. Войска ПВО страны в Великой Отечественной войне. — М: Наука, 1979. — С. 66, 67. — 296 с. — 10 800 экз.
  6. 6,0 6,1 «Бомбардировки и артобстрелы осаждённого Ленинграда». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  7. Дворянский Е., Ярошенко А. глава:Небесный щит города // В огненном кольце. — Таллин: Ээсти Раамат, 1977. — 239 с. — 25 000 экз.
  8. Светлишин Н. А. Войска ПВО страны в Великой Отечественной войне. — М: Наука, 1979. — С. 32. — 296 с. — 10 800 экз.
  9. Коллектив авторов Войска противовоздушной обороны страны. — М: Военное издательство, 1968. — С. 133.
  10. «Цель – корабли. Противостояние Люфтваффе и советского Балтийского флота». Электронная библиотека книг iknigi.net. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  11. «Ко дню снятия блокады Ленинграда. Финские бомбардировщики в зоне Ленинграда». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  12. «Маннергейм такой же «спаситель Ленинграда», как и Гитлер». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  13. Мусаев В. И. «Особая война» Финляндии в 1941——1944 гг.: факты и домыслы. // Военно-исторический журнал. — 2019. — № 9. — С.10.
  14. 14,0 14,1 «Воздушная битва за город на Неве. Защитники Ленинграда против асов люфтваффе. 1941—1944». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  15. Светлишин Н. А. Войска ПВО страны в Великой Отечественной войне. — М: Наука, 1979. — С. 67. — 296, 332 с. — 10 800 экз.
  16. Коллектив авторов Краснознамённый Балтийский флот в Великой Отечественной войне советского народа 1941-1945 годов. — М: Наука, 1990. — Т. 1. — С. 158. — 512 с. — 6500 экз. — ISBN 5-02-007238-9
  17. Платонов А. В. Трагедии Финского залива. — М: Эксмо, 2005. — С. 259. — 672 с. — 4000 экз. — ISBN 5–7921–0677–0

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]