Jump to content

Վիլհելմ ֆոն Լեեբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ ֆոն Լեեբ
գերմ.՝ Wilhelm Josef Franz Ritter von Leeb
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1876(1876-09-05)[1]
ԾննդավայրԼեխի Լանդսբերգ
Մահացել էապրիլի 29, 1956(1956-04-29)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՖյուսեն, Արևելյան Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանWaldfriedhof Solln
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Ռազմական վաստակի համար» խաչ Gallipoli Star Հոհենցոլերնների տան շքանշան Մաքսիմիլիան Յոզեֆի ռազմական շքանշան «Ռազմական ծառայությունների համար» շքանշան Ալբրեհտի միաբանություն Թագի շքանշան Երկաթ խաչի Ասպետի խաչ Երկաթե խաչի ճարմանդ և Հանզեական խաչ
Ստորագրություն
Изображение автографа
 Wilhelm Ritter von Leeb Վիքիպահեստում

Վիլհելմ Ժոզեֆ Ֆրանց Ռիթթեր ֆոն Լեեբ (սեպտեմբերի 5, 1876(1876-09-05)[1], Լեխի Լանդսբերգ - ապրիլի 29, 1956(1956-04-29)[1], Ֆյուսեն, Արևելյան Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն) գերմանացի ֆելդմարշալ է պատերազմի հանցագործ[2] Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցելու ընթացքում։ Լեեբը բարձր առաջադիմությամբ սպա էր Առաջին համաշխարհային պատերազմում և պարգևատրվել էր Մաքս Ժոզեֆի շքանշանով, որը նրան տալիս էր ազնվականի տիտղոս։ Ֆրանսիական ռազմագործողության ժամանակ նա եղել է Բանակային խումբ C-ի հրամանատարը և պատասխանատու էր Մաժինոյի գծի շրջանցման համար։

Բարբարոսա ռազմագործողության ընթացքում Լեեբը եղել է Բանակային խումբ հյուսիսի հրամանատարը, Մերձբաթլյան երկրները նվաճելով հասավ Լենինգրադ (ներկայիս Սանկտ Պետերբուրգ) և պաշարեց քաղաքը։ Լեեբի զորամիավորումները բազմաթիվ պատերազմական հանցագործություններ են գործել ընդդեմ խաղաղ բնակչության և համագործակցել են ՍՍ-ի հետ, նախապես պլանավորած սպանում էին հրեա բնակչությանը։

Լեեբը օգտվել է Ադոլֆ Հիտլերի բարձրաստիճան սպաների կոռուպցիոն սխեմաներից՝ ստանալով թանկարժեք նվերներ 1941 թվականին և անշարժ գույք 1943 թվականին 638,000 ռայխսմարկ արժողությամբ։ Հաջորդ տարին նրան դատեցին Բարձր հրամանատարության դատավարությունով։ Նրան դատապարտեցին երեք տարվա ազատազրկման։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեեբը ծնվել է 1876 թվականին Լեխի Լանդսբերգում որպես Վիլհելմ Ժոզեֆ Ֆրանց Լեեբ կաթոլիկի ընտանիքում։ Վիլհելմը միացել է Բավարիայի բանակին 1895 թվականին և ծառայել է Չինաստանում։ 1907-ից 1913 թվականներին նա հաճախել է Բավարիայի պատերազմական ակադեմիա և ծառայել է գլխավոր շտաբում[3]։

Առաջին համաշխարհային պատերազմ և միջպատերազմական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմ, Լեեբը միացավ Բավարական բանակին։ Նա ծառայեց Արևելյան ռազմաճակատում, որտեղ աչքի ընկավ Գորլից-Տարնով գրոհում, Պրզեմիս ամրոցի գրավման ժամանակ և Սերբիայի արշավանքում։ 1915 թվականին նա ստացավ Մաքս Ժոզեֆի ռազմական շքանշան, որը նրան տալիս էր ազնվականի կոչում։

Պատերազմից հետո Լեեբը մնաց Վայմարյան հանրապետության բանակ Ռայխսվերում։ Միչև Ադոլֆ Հիտլերի իշխանության գալը Լեեբը հանդիսանում էր բավարական ռազմական գոտու հրամանատարը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. Hebert, 2010, էջ 150
  3. 3,0 3,1 LeMO, 2016