Լենա Ստոյկովիչ
Արտաքին տեսք
Լենա Ստոյկովիչ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | թեքվանդոյի մարզիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 2002 (23 տարեկան) |
Ծննդավայր | Սպլիտ, Խորվաթիա |
Լենա Ստոյկովիչ (խորվաթերեն՝ Lena Stojković. հունվարի 3, 2002, Սպլիտ, Խորվաթիա)[1], խորվաթ թեքվոնդիստուհի[2]։ Հանդես գալով կանանց 46 կգ քաշային կարգում՝ ոսկե մեդալներ է նվաճել թեքվոնդոյի 2022 և 2023 թվականների աշխարհի առաջնություններում, ինչպես նաև Եվրոպայի 2021 և 2022 թվականների առաջնություններում, որոնք անց են կացվել համապատասխանաբար Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում և Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում[3][4]։ Ընդ որում՝ Սոֆյայում եզրափակիչ գոտեմարտում հաղթել է ռուս մարզուհի Լարիսա Մեդվեդևային[5], իսկ 2023 թվականին Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում եզրափակիչ գոտեմարտում տպավորիչ հաղթանակ է տարել թայլանդուհի Կամոնչանոկ Սիկենի նկատմամբ[6][7]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցումը | Մրցավայրը | Գրաված տեղը |
---|---|---|---|
2021 թ | Եվրոպայի առաջնություն | Սոֆիա, Բուլղարիա | 1-ին |
2022 թ | Եվրոպայի առաջնություն | Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն | 1-ին |
աշխարհի առաջնություն | Գվադալախարա, Մեքսիկա | 1-ին | |
2023 թ | աշխարհի առաջնություն | Բաքու, Ադրբեջան | 1-ին |
Եվրոպական խաղեր | Կրակով և Մալոպոլսկա, Լեհաստան | 1-ին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lena Stojković». Olympedia. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Lena Stojković». Taekwondo Data. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Morgan, Liam (2021 թ․ ապրիլի 8). «Spanish teenager claims under-47kg title at European Taekwondo Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Rogulj, Daniela (2021 թ․ ապրիլի 9). «Lena Stojković Becomes European Taekwondo Champion!». Total Croatia News. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «G4 European Taekwondo Seniors Championships, Sofia-2021. День первый. Результаты. » TKD-NEWS - всё о событиях в мире тхэквондо». TKD-NEWS - всё о событиях в мире тхэквондо (ռուսերեն). 2021 թ․ ապրիլի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Представляем итоги 5-го дня чемпионата мира по тхэквондо в Баку - Karate.ru | Новости». karate.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Хорватка Лена Стойкович и южнокореец Тае-джун Парк – чемпионы мира по тхэквондо в Азербайджане». allsportinfo.ru. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենա Ստոյկովիչի պրոֆիլը World Taekwondo-ում
- Լենա Ստոյկովիչի վարկանիշը World Taekwondo-ում
- Լենա Ստոյկովիչը TaekwondoData.com-ում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենա Ստոյկովիչ» հոդվածին։ |
|