Լենա Ստամբոլցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենա Ստամբոլցյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1926(1926-09-13)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2011
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1950)
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1973) և պրոֆեսոր (1979)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Լենա (Ելենա) Պարույրի Ստամբոլցյան (սեպտեմբերի 13, 1926(1926-09-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2011), հայ ֆթիզիատոր։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1979)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենա Ստամբոլցյանը ծնվել է Երևանում։ 1950 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964-1978 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1966-1969 թվականներին՝ Ալժիրում, 1978-1992 թվականներին՝ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի տուբերկուլոզի ամբիոնում, 1992 թվականից եղել է Հայկական բժշկական ինստիտուտի ֆթիզիատրիայի դասընթացների վարիչ։ 1972-1980 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ֆթիզիատոր, 1985-2000 թվականներին՝ գլխավոր մասնագետ՝ մանկական տուբերկուլոզի գծով[1]։ 1997-2011 թվականներին ղեկավարել է Հայկական բժշկական ինստիտուտի ֆտիզիատրիայի ամբիոնը[2]։

Աշխատանքները վերաբերում են տուբերկուլոզի հակահամաճարակաբանության, կլինիկայի, բուժման հարցերին[3]։ Ունի 108 տպագրված աշխատություն, 2 դասագիրք, որից մեկը` հայերենով, տուբերկուլյոզի բուժման համար ռացիոնալիզատորական առաջարկություն և 4 մեթոդական մշակումներ։ Եղել է 3 թեկնածուական թեզերի ղեկավար։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է տուբերկուլյոզի համաճարակաբանությամբ, կլինիկայի և բուժման հարցերով[2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2011 թվականին։ Թաղված է Նուբարաշենի գերեզմանատանը[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տուբերկուլոզի պրոֆիլակտիկան, Լենա Ստամբոլցյան, ՀԽՍՀ Առողջապահության նախարարության հանրապետական սանլուստուն, Երևան, 1979։
  • Ֆթիզիատրիա։ Բժշկական ձեռնարկ, Ե.Պ. Ստամբոլցյան, խմբագիր` Մ. Հովնանյան, Հայկական բժշկական ինստիտուտ, Երևան, 2001։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. 2,0 2,1 «Մեր երախտավորները | ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ». Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
  4. «The memorial of Stamboltsyan Lena (Լենա Ստամբոլցյան Պարույրի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.