Ֆթիզիատրիան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆթիզիատրիա Հայաստանում հակատուբերկուլոզային ծառայությունը կազմակերպվել է Գ. Սաղյանի նախաձեռնությամբ։ 1921 թվականին Դիլիջանում բացվել է առաջին հակատուբերկուլոզային առողջարանը։ 1928 թվականին Ռուբեն Գյանջեցյանի ջանքերով Երևանում սկսել է գործել առաջին հակատուբերկուլոզային դիսպանսերը, ապա՝ Նորքի մանկական առողջարանը։ 1936-1940-ական թվականներին գործել է Տուբերկուլոզային հանրապետական ինստիտուտը։ Հետագայում դիսպանսերներ են բացվել նաև Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Ալավերդիում։ Հետպատերազմյան տարիներին ոչ միայն ավելացել է ֆթիզիատրների թիվը, այլև սկսել է զարգանալ գիտական ֆթիզիատրիան։ 1947 թվականին Ա. Կարապետյանը հանրապետությունում հիմք է դրել կրծքային վիրաբուժությանը՝ կատարելով թորակոպլաստիկա։ 1946 թվականին Ֆ. Յաղուբյանը բացել է ոսկրահոդային տուբերկուլոզով հիվանդների հատուկ ստացիոնար բաժանմունք, իսկ 1950 թվականին՝ Երևանի հակատուբերկուլոգային դիսպանսերը։ Երևանի բժշկական համալսարանում տուբերկուլոգի դասավանդումն սկզբնավորվել է 1947 թվականին՝ Ռուբեն Գյանջեցյանի նախաձեռնությամբ, բացել է ֆակուլտետային դասընթաց։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։