Լենա Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենա Հակոբյան
ապրիլի 10, 1936(1936-04-10) - հուլիսի 10, 1992(1992-07-10) (56 տարեկան)
ԾննդավայրԿիչան, ԼՂԻՄ
Մահվան վայրԿիչան, Արցախ
ԳերեզմանԿիչան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Լենա Խորենի Հակոբյան (ապրիլի 10, 1936(1936-04-10), Կիչան, ԼՂԻՄ - հուլիսի 10, 1992(1992-07-10), Կիչան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ծնվել է 1936 թվականի ապրիլի 10-ին, Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում։ 1990 թվականից ընտանիքով կամավորագրվել են գյուղի ինքնապաշտպանական ջոկատում։ Եղել է Խաչենի գումարտակի խոհարարը։

Զոհվել է 1992 թվականի հուլիսի 10-ին, գյուղի բռնագաղթի ժամանակ։ Ամուսնացած էր, ունի յոթ երեխա։ Հուղարկավորված է գյուղի գերեզմանատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։