Լեանդրո Էնրիկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Լեանդրինյո
Leandrinho
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Leandro Henrique do Nascimento
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1998(1998-11-10) (20 տարեկան) կամ հոկտեմբերի 11, 1998(1998-10-11)[1] (20 տարեկան)
Ծննդավայր Ribeirão Claro, Պարանա, Բրազիլիա
Հասակ 174 սմ
Քաշ 66 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող, ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
(վարձավճարով Նապոլիից)
Համար 18
Պատանեկան կարիերա
2012-2013 Բրազիլիա Իտուանո
2014-2015 Բրազիլիա Պոնտե Պրետա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Բրազիլիա Պոնտե Պրետա 8 (0)
2017-ներկա Իտալիա Նապոլի 0 (0)
2018-ներկա   Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 0 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Բրազիլիա Բրազիլիա Մ17 16 (11)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 4-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 4-ի, 2018

Լեանդրո Էնրիկե (պորտ.՝ Leandro Henrique, նոյեմբերի 10, 1998(1998-11-10) կամ հոկտեմբերի 11, 1998(1998-10-11)[1], Ribeirão Claro, Պարանա, Բրազիլիա), առավել հայտնի որպես Լեանդրինյո, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Նապոլիից վարձավճարով հանդես է գալիս Ատլետիկո Մինեյրոյի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի կամ ձախ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնտե Պրետա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեանդրինյոն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Պոնտե Պրետայում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հունիսի 25-ին՝ Ֆլումինենսեի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում բրազիլացին խփեց 2015 թվականի օգոստոսի 20-ին՝ Հարավամերիկյան գավաթի Շապեկոենսեի դեմ խաղում։ Պոնտե Պրետայի առաջին թիմի կազմում Լեանդրինյոն անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[4]։

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 12-ին Լեանդրինյոն 4 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[5][6]։ Ակումբը նրա համար վճարեց 600 հազար եվրո[7]։ Նապոլիի առաջին կազմում առաջին անգամ հայտավորվեց 2017 թվականի ապրիլի 9-ին՝ Լացիոյի դեմ խաղում[8]։

2018 թվականի հուլիսի 10-ին Լեանդրինյոն 1 տարվա վարձավճարով միացավ Ատլետիկո Մինեյրոյին[9][10]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Լեանդրինյոն Բրազիլիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ հաղթեց Հարավային Ամերիկայի առաջնությունը[11], որի ժամանակ նա դարձավ 8 գոլի հեղինակ 8 խաղում՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն։ Նույն թվականին նա մասնակցեց մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը[12]՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 5 խաղերում[13][14], սակայն Բրազիլիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[15]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնտե Պրետա

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիա Մ17

  • Հարավային Ամերիկայի Մ17 առաջնություն․ 2015

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարավային Ամերիկայի Մ17 առաջնության լավագույն ռմբարկու․ 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerway
  2. «Brazil - Leandrinho - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15 
  3. «Fluminense Football Club - Associação Atlética Ponte Preta, Jun 25, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15 
  4. «Associação Atlética Ponte Preta - Associação Chapecoense de Futebol, Aug 20, 2015 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15 
  5. «Serie A: Leandrinho joins Napoli for €600k | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15 
  6. «Napoli sign Brazilian Leandrinho - FOX Sports Asia»։ FOX Sports Asia (en-US)։ 2017-01-13։ Վերցված է 2018-04-15 
  7. «Official: Napoli sign Leandrinho | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-04-15 
  8. «SS Lazio - SSC Napoli, Apr 9, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-15 
  9. «Official: Atlético Mineiro sign 19 yr-old Brazilian forward Leandrinho on loan from SSC Napoli»։ Troll Football (en-US)։ 2018-07-10։ Վերցված է 2018-08-05 
  10. «Napoli send out Sepe and Leandrinho | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-05 
  11. FIFA.com (1900-01-01)։ «Brazil head up South American quartet»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-04-15 
  12. FIFA.com։ «FIFA U-17 World Cup Chile 2015 - Teams - Brazil - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-04-15 
  13. FIFA.com։ «FIFA U-17 World Cup Chile 2015 - Matches - England-Brazil - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-04-15 
  14. FIFA.com։ «FIFA U-17 World Cup Chile 2015 - Matches - Guinea-Brazil - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-04-15 
  15. FIFA.com։ «FIFA U-17 World Cup Chile 2015 - Matches - Brazil 0:3 (0:3) Nigeria - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-04-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]